Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմն արդեն 48 լրագրողի կյանք է խլել. CPJ

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր լրատվամիջոցների 48 աշխատակիցներ են սպանվել իրենց պարտականությունները կատարելիս։ Այս մասին հայտնել է Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ), փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ կազմակերպության՝ լրագրողների համար ամենամահաբերը եղել է պատերազմի առաջին օրը՝ հոկտեմբերի 7-ը, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակվել են Իսրայելի վրա․ այդ օրը սպանվել է 6 լրագրող։ Անցած շաբաթ օրը՝ նոյեմբերի 18-ին, մահացել է 5 մարդ։

«Գազայում լրագրողները բախվում են հատկապես բարձր ռիսկերի, երբ փորձում են լուսաբանել հակամարտությունը Իսրայելի ցամաքային հարձակման ժամանակ, ներառյալ՝ ավերիչ իսրայելական ավիահարվածները, կապի խափանումը, մատակարարումների պակասը և էլեկտրաէներգիայի համատարած անջատումները»,- ասում է CPJ-ն:

Կազմակերպության տվյալներով՝ սպանված 48 լրագրողների ու լրատվամիջոցների աշխատակիցներից 43-ը պաղեստինցիներ են, 4-ը՝ իսրայելցի, 1-ը՝ լիբանանցի։ 9 լրագրող վիրավորվել է, 3-ը համարվում է անհետ կորած, 13-ը ձերբակալվել է։