Իսրայելը հաղորդում է Լիբանանում Հեզբոլլահի դիրքերին հարվածներ հասցնելու մասին

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանում Հեզբոլլահի թիրախներին՝ ի պատասխան Լիբանանի տարածքից վերջին 24 ժամվա ընթացքում իրականացված հարձակումների, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Թիրախները եղել են Հեզբոլլահի  ռազմական համալիր, ռազմական կետ և ենթակառուցվածք, որոնք օգտագործվում են ահաբեկչական գործողությունները համակարգելու համար: Հայտնաբերվել են հակատանկային հրթիռների և ականանետների մի քանի արձակումներ Իսրայելի հյուսիսի ուղղությամբ», – ասել է Իսրայելի պաշտպանության բանակը:

Շաբաթ օրը Հեզբոլլահը հայտարարել էր, որ իսրայելական Hermes 450 անօդաչու թռչող սարք է խոցել «երկիր-օդ» հրթիռով և հինգ այլ հարձակումներ է իրականացրել Իսրայելի հյուսիսային սահմանին:

«Բոլոր դիմադրության ուժերը կշարունակեն ճնշում գործադրել Իսրայելի վրա», – AFP-ն մեջբերում է խմբավորման խոսնակ Հաշեմ Սաֆիեդինի խոսքերը: «Այսօր խոսք լինել չի կարող մի ճակատում հրադադարի մասին ու մյուսի մասին չխոսել»։

Սահմանի երկայնքով փոխհրաձգությունները պարբերաբար տեղի են ունենում հոկտեմբերի 7-ից, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակվել են Իսրայելի վրա։

Ըստ AFP-ի՝ այս ընթացքում լիբանանյան կողմից զոհվել է առնվազն 90 մարդ, որոնց մեծ մասը եղել են Հեզբոլլահի մարտիկներ, ինչպես նաև առնվազն 10 խաղաղ բնակիչ։ Իսրայելական կողմից, ըստ իշխանությունների, զոհվել է վեց զինվոր և երեք խաղաղ բնակիչ։