Ես տեսնում եմ ռևանշի ձգտող որոշ ուժերի կողմից պայմանավորվածություններ, այստեղ միտում կա․ Գուրգեն Արսենյանը՝ ներքաղաքական զարգացումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Միավորված աշխատանքային կուսակցության» ղեկավար Գուրգեն Արսենյանը «Մարտի 1-ի» գործի շուրջ վերջին օրերի սրընթաց զարգացումները արդարադատության վերականգնման գործընթաց է որակում, ինչի բացակայությունը երկրում առկա էր տարիներ շարունակ։

«Ես եղել եմ «Մարտի 1-ի» իրադարձությունները քննող ԱԺ համապատասխան հանձնաժողովի անդամ և այդ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո խորհրդարանում իմ ելույթի ժամանակ նշել եմ, որ «Մարտի 1-ի» իրադարձությունները մնալու են ծանր բեռ և՛ ժողովրդի ուսերին, և՛ ՀՀ քաղաքացիների մտքերում և հոգիներում, որովհետև այդ ժամանակվա իշխանությունները որևէ կերպ շահագրգիռ չէին բացահայտելու այդ իրադարձությունների իրական բովանդակությունը և մեղավորներին։ Սա նշում եմ հատկապես նրա համար, որ Ազգային ժողովում այդ գործը քննող հանձնաժողովը ձևավորված էր այնպիսի քաղաքական ուժերից, որոնք բոլորը հանդիսանում էին «Մարտի 1-ի» շահառու։ Այն քաղաքական ուժերը, որոնք շահել էին «Մարտի 1-ի» իրադարձությունների արդյունքում՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով ՀՀ իշխանությունը, հետաքննում էին այդ իրադարձություններն, իսկ դա իրավագիտության մեջ նոսենս է»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց ՄԱԿ նախագահը՝ ընդգծելով, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, ընդամենը արդարադատության բաղադրիչ մասն է, որով փորձ է արվում գտնել «Մարտի 1-ի» մեղավորներին։

Դիտարկմանը՝ երեկ հարցաքննությունից հետո ՀՀ 2-րդ նախագահն իր շուրջ կատարվողը որակեց քաղաքական վենդետա, իսկ 2-րդ նախագահի այս որակմանն այսօր արդեն հաջորդեց ՀՅԴ Գերագույն մարմնի տարածած հաղորդագրությունը, ըստ որի, Ռ․ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրելը քաղաքական հալածանք է, Գուրգեն Արսենյանը պատասխանեց․ «Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի ունենալ իր կարծիքը, իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կարող է հանդես գալ տարբեր տեսակի հայտարարություններով, սակայն արդարադատությունն ունի իր բնական գործընթացը և իր նպատակները, արդարադատությունը կարող է էականորեն տարբերվել Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ հայտարարությունից»։

Գուրգեն Արսենյանը նշեց, որ ապրիլյան իրադարձություններից հետո ՀՀ քաղաքացու հավատն արդարադատության նկատմամբ մեծացել է, քանի որ ժողովրդի աչքի առաջ փլվեց այն իշխանությունը, որն իրեն նույնացնում էր պետության հետ։ «Իշխանության տարբեր պատվերներ իրականացվում էին արդարադատության քողի տակ։ Այն քաղաքական համակարգը, որն իրեն նույնականացնում էր պետության հետ, փլվեց, նա ցույց տվեց իր լիակատար ձախողումը»,- նկատեց մեր զրուցակիցը։

«Քրեական, կրիմինալ, ոստիկանական ուժերի կիրառումը ՀՀ քաղաքացիների նկատմամբ վերացավ, և դա այն փոփոխությունների շնորհիվ, որոնք տեղի ունեցան ապրիլյան իրադարձությունների ընթացքում»,- ասաց նա։

Խոսելով հեղափոխությունից հետո ձևավորված Կառավարության գործունեության մասին՝ Գուրգեն Արսենյանը նկատեց, որ այդ ոգևորվածությունից, «համաժողովրդական ցունամիից» հետո Նիկոլ Փաշինյանը պետք է սկսի նոր՝ «չստիպված քաղաքական դաշնակիցների փնտրտուք»։ «Ինձ անհանգստացնում է, որ քննադատվում է միայն կոալիցոն կառավարության մի թևը, չգիտես ինչու քննադատության թիրախում են միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կադրերը։ Վարչապետը պետք է այդ մասին մտահոգվի՝ ինչու են հարձակվում իր կադրերի վրա և ոչ դաշնակիցների։ Ես դրա տակ տեսնում եմ ռևանշի ձգտող ուժերի կողմից պայմանավորվածություններ, ինչը խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է սկսի նոր քաղաքական դաշնակիցների փնտրտուք, ոչ ստիպված դաշնակիցների»։

Մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան