Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մարդասիրական հրադադար կկնքեն․ Al Arabiya

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը շուտով մարդասիրական հրադադարի համաձայնագիր կստորագրեն։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Համաձայնությունը ենթադրում է 50-ը՝ 50-ի դիմաց գերիների փոխանակում և եռօրյա հրադադար:

Ըստ աղբյուրի՝ կողմերը Գազայի հատվածում 50 գերիների կփոխանակեն Իսրայելի բանտերում գտնվող 50 կանանց ու երեխաների հետ։ Եռօրյա մարդասիրական հրադադարը, հեռուստաալիքի հաղորդմամբ, ներառում է սահմանափակ քանակությամբ վառելիքի ներմուծում անկլավ՝ ՄԱԿ-ի հսկողության ներքո։

Al Arabiya-ի աղբյուրը հավելել է, որ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ համաձայնության գալու համար։

Նախօրեին The Washington Post-ը գրել էր, որ ՀԱՄԱՍ-ը պայմանականորեն համաձայնել է ազատ արձակել առնվազն 50 գերի կանանց և երեխաների։ CNN-ն էլ հաղորդել  էր, որ պատանդների փոխանակման գործարքի շուրջ բանակցությունները շարունակվում են հոկտեմբերի վերջից: Աղբյուրի տվյալներով՝ դրանք վարում են ԿՀՎ-ի, Մոսադի և Կատարի ներկայացուցիչները։