Թուրքիայում սպանված ռուս դեսպանի գործով նոր կալանավորված կա

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիայում 2016թ. դեկտեմբեր 19-ին լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ սպանված ռուս դեսպան Անդրեյ Կարլովի գործով  հետաքննությունը շարունակվում է. փոխանցում է ermenihaber-ը:

Գործի շրջանակներում  կա նոր կալանավորված։ Վերջինս ոմն Գ. Ուֆուքն է, ով նախկին ոստիկան է։ Ոստիկանությունը պարզել է, որ Ուֆուքը կապեր է ունեցել ռուս դեսպանին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշի հետ։  Հայտնի է, որ Ուֆուքը, Ալթընթաշի հետ միասին  ավարտել է միևնույն դպրոցը։ Նրանք մշտապես կապեր են ունեցել իրար հետ։

Կալանավորվածին առաջադրվել է  «գյուլենական համայնքին անդամակցելու» մեղադրանք, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Սակայն մեղադրյալը մերժել է իրեն առաջադրված մեղադրանքները։

Հիշեցնենք, որ հարձակումն իրականացրած Մևլութ Մերթ Ալթընթաշը եղել է ոստիկանության աշխատակից: Նա մտել է թանգարան Կարլովի ելույթի ժամանակ, նախ օդ է կրակել, ապա թիկունքից կրակել ռուս դեսպանի վրա: