ԱՄԷ-ն պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը. Արփինե Սարգսյանն ընդունել է արտակարգ և լիազոր դեսպանին

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

Նոյեմբերի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ-ից։

«Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ձևավորման և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների ընթացքը։

Նա առանձնացրել է մի շարք ուղղություններ և առաջնահերթություններ՝ անդրադառնալով ՆԳ նախարարության անձնակազմի կարողությունների զարգացմանը, ոստիկանության հիմնական հենասյունային ուղղությունների՝ հատկապես քրեական ոստիկանության կադրերի պատրաստման, գործիքակազմերի ընդլայնման, ինչպես նաև քրեական վարույթներով գործընկերության խորացմանը վերաբերող հարցերին։

Արփինե Սարգսյանն ընդգծել է հատկապես փրկարար ծառայության աշխատակիցների հմտությունների զարգացման ու կարողությունների ընդլայնմանն ուղղված վերապատրաստումների կարևորությունը, ինչպես նաև անդրադարձել է ծառայության տեխնիկական միջոցների հագեցվածության խնդրին։

Նարիման Ալ-Մուլլան բարձր է գնահատել արդեն իսկ ձևավորված համագործակցությունը՝ ողջունելով Ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումները։

Նարիման Ալ-Մուլլան պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՆԳ նախարարությանը:
Կողմերը քննարկել են նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում նորարար լուծումների ներդրման և փորձի փոխանակման հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու և ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։