ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել 50 իսրայելցի պատանդների

Լուրեր

07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
Բոլորը

ՀԱՄԱՍ-ը սկզբունքորեն համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պատանդ պահվող առնվազն 50 կանանց։ Բանակցություններին ծանոթ դիվանագետը The Washington Post-ին ասել է, որ ի պատասխան՝ ՀԱՄԱՍ-ն Իսրայելից պահանջում է 3-5 օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ ավելացնելով Գազային հումանիտար օգնությունը և ազատ արձակելով իսրայելական բանտերում պահվող մի շարք կանանց և երեխաների։

Իսրայելը ներկայում ուսումնասիրում է առաջարկը։

Քննարկվող համաձայնագրերը կարող են արդյունքի չհանգեցնել, սխեման համաձայնեցվել է միայն «ընդհանուր ձևով», հավելել է պարբերականի աղբյուրը։

«Այսօր մենք պետք է պատասխան ստանանք»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե իսրայելական կողմը համաձայնի, պատանդներն արագորեն ազատ կարձակվեն, իսկ եթե առաջարկը մերժվի, դիվանագետները կվերադառնան բանակցություններին։

Նոյեմբերի 15-ի երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով կոչ է անում անհապաղ և երկարատև մարդասիրական դադարներ անել՝ ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի անխոչընդոտ առաքման համար: