Հունգարիան կրկին հետաձգել է ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի հայտի քննարկումը

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Հունգարիայի խորհրդարանը դեռևս պատրաստ չէ վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը, այս հարցը խորհրդարանի հաջորդ նստաշրջանի օրակարգում չկա՝ չնայած նախկինում հնչած հավաստիացումներին։ Այս մասին հայտարարել է պատգամավոր Ագնես Վադայը, գրում է Euractiv-ը։

Նշվում է, որ մեկուկես տարի է անցել այն օրվանից, երբ Շվեդիան դիմել է ՆԱՏՕ-ին, և խնդիրներ են առաջացել Թուրքիայի ու Հունգարիայի կողմից հայտի վավերացման հետ կապված։

Ըստ Անկարայի՝ այս հարցում որոշակի առաջընթաց կա. խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է այսօր քվեարկության դնի այս հարցը, իսկ հետո Թուրքիայի խորհրդարանի վավերացումը կարող է արագ տեղի ունենալ։

Իսկ Հունգարիայի խորհրդարանը հաջորդ շաբաթ հանդիպում կունենա Բուդապեշտում, և այդ հարցն օրակարգում չի լինի, քանի որ խորհրդարանը պատրաստ չէ վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը, ասել է պատգամավոր Ագնես Վադայը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի սկզբին հաղորդվում էր, որ Թուրքիան չի արագացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության քննարկումը։ Թուրքիայի խորհրդարանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը սովորական փաստաթուղթ է, ինչ բոլոր մյուսները, ուստի դրա քննարկումը կիրականացվի հանձնաժողովի ընթացակարգին համապատասխան։

Միաժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ Շվեդիան կատարել է բոլոր պայմանները դաշինքին լիիրավ անդամակցության իրավունք ստանալու համար։