«Արդյունավետ քննարկում». Ջո Բայդենն ու Սի Ցզինպինը կվերականգնեն ռազմական շփումները

Լուրեր

22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
Բոլորը

ԱՄՆ և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենի և Սի Ցզինպինի միջև բանակցությունները գրանցվել են մի քանի ամիս տևած շփումներից հետո՝ Թայվանի շուրջ առեւտրային վեճերի եւ տարաձայնությունների ֆոնին։ ԱՄՆ-ը և Չինաստանը պայմանավորվել են վերականգնել ռազմական շփումները ամենաբարձր մակարդակով և միջոցներ ձեռնարկել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու և օփիոիդ ֆենտանիլի արտադրությունը սահմանափակելու համար. սրանք են Ջո Բայդենի և Սի Ցզինպինի մեկ տարվա ընթացքում առաջին անձնական հանդիպման ակնկալվող արդյունքները, հաղորդում է Euronews-ը:

Նշվում է, որ Կալիֆորնիայում APEC գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների բանակցությունների նպատակն է վերացնել մտավախությունները, որ երկու տերությունները կարող են բաց հակամարտության մեջ մտնել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

«Առաջիկա ամիսներին մենք պատրաստվում ենք պահպանել դիվանագիտությունը ՉԺՀ-ի հետ ամենաբարձր մակարդակով, բաց կպահենք կապի ուղիները, այդ թվում՝ նախագահ Սիի հետ: Մենք պայմանավորվեցինք պատասխանել հեռախոսազանգերին, մեզանից յուրաքանչյուրը կարող է ուղղակիորեն զանգահարել և նրան կլսեն»,- լրագրողներին ասել է Ջո Բայդենը։

Չինական պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում են, որ Սի Ցզինպինը Վաշինգտոնին կոչ է արել «հրաժարվել ճնշելու կամ զսպելու քաղաքականությունից»։ Նա նաև ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելն ու աջակցել Չինաստանի «խաղաղ վերամիավորմանը», ինչը, ըստ նրա, «չի կարող կանգնեցվել»:

«Ես նաև ընդգծել եմ Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության կարևորությունը»,- ասել է Բայդենը։