ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ժամանակավոր բյուջեն՝ առանց Ուկրաինային և Իսրայելին օգնության

Լուրեր

07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
Բոլորը

ԱՄՆ Սենատը, հետևելով Ներկայացուցիչների պալատին, ընդունել է կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագիծը։ Փաստաթուղթը Ուկրաինային և Իսրայելին օգնության դրույթներ չի պարունակում։ Կոնգրեսը կանխել է կառավարության աշխատանքների կասեցումը, որը կարող էր տեղի ունենալ նոյեմբերի 17-ին:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 87 սենատոր, դեմ է եղել 11-ը, հաղորդում է CNN-ը։

Ներկայացուցիչների պալատում այս շաբաթվա սկզբին օրինագծին կողմ էր քվեարկել 336 կոնգրեսական, դեմ՝ 95-ը (մեծ մասը՝ հանրապետականներ): Ամերիկյան լրատվամիջոցների աղբյուրներն ակնկալում են, որ նախագահ Ջո Բայդենը կստորագրի օրինագիծը։

Օրինագիծն առաջարկել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը։ Սկզբում Սպիտակ տունը քննադատել էր նախաձեռնությունը և առաջարկն անվանել «հանրապետականների կողմից է՛լ ավելի մեծ քաոսի բաղադրատոմս»: Այնուամենայնիվ, ավելի ուշ դեմոկրատները ողջունել են ծախսերը 2023 ֆինանսական տարվա մակարդակի վրա պահելը, ինչին դեմ են Հանրապետական կուսակցության պահպանողականները:

Առանձին քննարկվում են Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին տրամադրվող օգնության ֆինանսավորման և ԱՄՆ-ի հարավային սահմանի ամրապնդման հարցերը։ Սպիտակ տունն առաջարկել է այդ նպատակների համար հատկացնել 106 մլրդ դոլար (այդ թվում՝ ավելի քան 61 մլրդ դոլար՝ Ուկրաինային)։

Նախագահ Բայդենի վարչակազմը ցանկանում էր, որ այս բոլոր նպատակները ֆինանսավորվեն մեկ փաթեթով, սակայն հանրապետականները դեմ էին դրան: