Իսրայելի Պաշտպանության բանակը մտել է «Աշ-Շիֆա» հիվանդանոցի տարածք

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսրայելական տանկերն ու շուրջ 100 հատուկ ջոկատայիններ մտել են Գազայի հատվածում գտնվող «Աշ-Շիֆա» հիվանդանոցի տարածք։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ականատեսներին։
«Ես տեսա վեց տանկ հիվանդանոցի տարածքում և հարյուրից ավելի հատուկ ջոկատայինների․ նրանք մտան գլխավոր վթարային շենք, ոմանք դիմակներով էին և արաբերենով բղավում էին՝ չշարժվե՛լ», – BBC-ի թղթակցին պատմել է հիվանդանոցում գտնվող Խադեր Զաանունը։

Հիվանդանոցում գտնվող  լրագրող Խալեդը պատմել է, որ իսրայելցի զինվորականներն անցնում են սենյակից սենյակ, արաբերենի թարգմանչի ուղեկցությամբ հարցաքննելով բոլորին՝ անձնակազմին և հիվանդներին: Նա նշել է, որ իսրայելական զինվորականները «ամբողջովին վերահսկում են իրավիճակը և որևէ կրակ չի վարվում»։

«Al Jazeera» հեռուստաալիքի թղթակիցը ևս տեղից հայտնել է, որ հիվանդանոցի գլխավոր բակում իսրայելական տանկեր կան։ Գազայի՝  ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Առողջապահության նախարարության խոսնակը Al Jazeera-ին հայտնել է, որ իսրայելցի զինվորները խուզարկում են հիվանդանոցի նկուղը: Իսրայելը և ԱՄՆ-ը պնդում են, որ հիվանդանոցի տակ ՀԱՄԱՍ-ը ստորգետնյա հրամանատարական կետ է կառուցել։