Քննարկվել են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի հետ կապված հարցեր
Քաղաքականություն
14.11.2023 | 23:08Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:
Քննարկվել են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի հետ կապված հարցեր։ Վարչությանն է ներկայացվել կուսակցության երիտասարդական կառույցի զարգացման ծրագիրը։