Բաքվի ներկայացուցիչը հայտարարել է, թե որոշ պետությունների կողմից ՀՀ-ին զինելու գործողությունները «կարող են պատերազմի վերսկսման պատճառ դառնալ»

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Ալի Նագիևը Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպմանը նշել է, թե «ԵԱՀԿ-ն, միջազգային այլ կազմակերպությունների հետ միասին, պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներն Ադրբեջանին փոխանցելու համար»։

Նագիևը նաև Հայաստանին մեղադրել է ականապատումների համար, ինչը, սակայն, արդեն իսկ հերքվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից։

Նա նշել է, թե Ադրբեջանը, իբր, «ջանք չի խնայում տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն հաստատելու համար՝ միշտ առաջնահերթություն տալով բարիդրացիության և խաղաղ գոյակցության սկզբունքներին», այս համատեքստում ընդգծելով «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը»։

Խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ հիմա, «երբ բարենպաստ հնարավորություն կա տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար, անընդունելի է, որ որոշ պետություններ զինեն Հայաստանին՝ տարածաշրջանում իրավիճակը կրկին սրելու նպատակով, և որ նման գործողությունները կարող են պատերազմի վերսկսման պատճառ դառնալ»։

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը, սակայն, չի հիշատակել, որ Բաքուն շարունակում է անխափան սպառազինության մատակարարումները, մասնավորապես, Թուրքիայից և Իսրայելից։

Էմմա Չոբանյան