ԵՄ-ն հայտարարել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ խորհուրդն ավարտում է աշխատանքները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթի ուղղությամբ։ Այս մասին նա ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո, փոխանցում է «Svoboda.org»-ը։

Բորելը նշել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է համաձայնեցվել և ներկայացվել արդեն այս շաբաթ։ Այն կներառի ինչպես անհատական, այնպես էլ տնտեսական և ոլորտային պատժամիջոցներ:

«Այս 12-րդ փաթեթը կներառի ավելի շատ ցուցակներ, նոր ներմուծման և արտահանման արգելքներ, այդ թվում՝ ադամանդների, նավթի գնի սահմանաչափի պահպանման ուժեղացման գործողություններ՝ նվազեցնելու այն եկամուտը, որը Ռուսաստանը ստանում է իր նավթը շրջանցիկ վաճառելուց՝ ոչ թե մեզ, այլ ուրիշներին և, ինչպես արդեն ասացի, ադամանդի արգելք»,- ասել է ԵՄ գլխավոր դիվանագետը։

Նրա խոսքով՝ այս փաթեթի վերջնական մանրամասները ներկայում համաձայնեցվում են։

«Այն կկազմվի Խորհրդի որոշմամբ, որը կհաստատի համապատասխան որոշումները, և Խորհրդի կանոնակարգով, որը կպարունակի հրահանգներ անդամ երկրների համար, թե ինչպես իրականացնել այդ որոշումները»,- ասել է Բորելը: