Ռուսաստանը ռեկորդային մակարդակի է հասցրել նավթի արտահանումը Թուրքիա

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի առաջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիան ռեկորդային քանակությամբ նավթ է գնել Ռուսաստանից, հայտնում է Reuters-ը։
Ռուսական նավթի մյուս խոշոր գնորդների՝ Հնդկաստանի և Չինաստանի կողմից գնումները, ըստ թրեյդերների, կմնան նույն մակարդակում՝ չնայած պլանավորված ծավալների կրճատմանը։
Սպասվում է, որ նոյեմբերին Urals նավթի մատակարարումը Թուրքիա կգերազանցի 1,4 մլն տոննան, ինչը կդառնա նոր ռեկորդ։ Ըստ LSEG-ի՝ նոյեմբերի 1-ից նոյեմբերի 15-ը Թուրքիան գնել է ավելի քան 800 հազար տոննա Urals նավթ, ինչը 200 հազար տոննայով ավելի է , քան հոկտեմբերի նույն ժամանակահատվածի ծավալները։
Նշվում է, որ ծավալների աճը կապված է Թուրքիայի նավթավերամշակման խոշորագույն գործարանի և ռուսական «Լուկօյլ»-ի միջև Urals նավթի երկարաժամկետ մատակարարումների վերաբերյալ նոր պայմանագրի կնքման հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոկտեմբերին նավթի և գազի վաճառքից ՌԴ պետբյուջե մուտքերն աճել են՝ հասնելով 1,64 տրլն ռուբլու։ Սա 2,2 անգամ ավելի է նախորդ ամսվա համեմատ և ամենաբարձր ամսական ցուցանիշն է 2022 թվականի ապրիլից ի վեր։