Կիևում 2024 թվականը վճռորոշ են համարում Ռուսաստանի հետ պատերազմում

Լուրեր

22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
Բոլորը

Հաջորդ տարին վճռորոշ է լինելու Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Ելույթ ունենալով Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտում՝ նա կոչ է արել ԱՄՆ-ին է՛լ ավելի խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և ավելի շատ զենք փոխանցել Կիևին՝ գալիք ձմռանն ընդառաջ երկրի հակաօդային պաշտպանության ուժեղացման համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Պատերազմի շրջադարձային կետը մոտենում է»,- ասել է Երմակը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը ներկայում շարունակվում է, և ուկրաինական զորքերն արդեն ամրացել են Դնեպրի ձախ ափին, որը մինչև վերջերս ամբողջությամբ վերահսկվում էր ռուսական ուժերի կողմից։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիտի, թե ինչպես հասնել հաղթանակի, վստահություն է հայտնել նրա գրասենյակի ղեկավարը։ Երմակը նաև ասել է, որ ուկրաինացիներն աներևակայելի երախտապարտ են ԱՄՆ-ին ցուցաբերած օգնության համար, և հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կպահպանի իր առաջատար դերը միջազգային անվտանգության համակարգում։