Բլինքենը խոստացել է ԱՄՆ-ի մշտական աջակցությունը Ուկրաինային

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Բլինքենը խոստացել է, որ ԱՄՆ-ն մշտապես օգնելու է Ուկրաինային։ Ըստ նրա՝ օգնությունն ուղղված կլինի նաև նրան, որ Ուկրաինան կարողանա հաղթահարել ձմեռը, քանի որ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, կրկին հարձակվելու է երկրի ենթակառուցվածքների վրա:

Նախագահ Ջո Բայդենը խոստացել է տասնյակ միլիարդավոր դոլարներ տրամադրել Ուկրաինային ռուսական ագրեսիան հետ մղելու համար: Այս քաղաքականությունը, սակայն, բախվում է Հանրապետական ​​կուսակցության որոշ հատվածների հակազդեցությանը:

«Ուկրաինայի կառավարության հետ մեր բոլոր զրույցներում մենք հստակ հասկացրել ենք, որ կշարունակենք նրանց աջակցել»,-լրագրողներին ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։  Բլինքենը Երմակի հետ խոսել է այն քայլերի մասին, որոնք կարող են ձեռնարկվել Ուկրաինայի հետ՝ ձմռանն ընդառաջ ենթակառուցվածքներն ուժեղացնելու համար։ «Անցյալ ձմռանը մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես էր Ռուսաստանը փորձում ոչնչացնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները: Նրանք կարող են դա նորից անել», – ասել է Միլլերը:

Երմակը շնորհակալություն է հայտնել Բլինքենին ԱՄՆ-ի աջակցության համար։