ԱՄՆ պաշտպանության նախարարը մտահոգված է Չինաստանի և ՌԴ-ի կողմից Հյուսիսային Կորեային տրամադրվող օգնությամբ

Լուրեր

07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի անդամ երկրները, որոնք ապահովում են Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հրադադարը, անհանգստացած են, թե ինչպես են Չինաստանն ու Ռուսաստանը օգնում Փհենյանին զարգացնել իր ռազմական կարողությունները և շրջանցել համաշխարհային կազմակերպության պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ, հայտնում է Reuters-ը։

«Մենք խորապես մտահոգված ենք, որ Չինաստանն ու Ռուսաստանն օգնում են ԿԺԴՀ-ին ընդլայնել իրենց հնարավորությունները՝ թույլ տալով նրան խուսափել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներից: Մենք նաև անհանգստացած ենք Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմական համագործակցության վերջին աճով»,- ասել է Օսթինը Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի և ՄԱԿ-ի հրամանատարությունը կազմող 17 երկրների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Վաշինգտոնն ուղղակիորեն մեղադրել է Հյուսիսային Կորեային Ուկրաինա ներխուժման ժամանակ Ռուսաստանին զենք մատակարարելու, իսկ Մոսկվային՝ ԿԺԴՀ-ին տեխնիկական և ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ, հիշեցնում է Reuters-ը։

Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը հերքում են զենքի հետ կապված որևէ գործարք, Չինաստանն էլ պնդում է, որ կատարում է միջազգային պարտավորությունները։