Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարն ազատվել է պաշտոնից՝ Պաղեստինին աջակցող ցույցերի մասին հոդվածի համար

Լուրեր

07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը պաշտոնից ազատել է երկրի ՆԳ նախարար Սուելլա Բրավերմանին՝ այն բանից հետո, երբ վերջինը Պաղեստինին աջակցող ցույցերի վերաբերյալ հոդված է հրապարակել, գրում է Sky news-ը։

Ռիշի Սունակը նրան խնդրել է աշխատանքից հեռանալ այսօր առավոտյան: Սա երկրորդ դեպքն է, երբ Սուելլա Բրավերմանը կորցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը՝ այն բանից հետո, երբ նա հրաժարական էր տվեց Լիզ Թրասի կառավարությունից՝ խախտելով նախարարական օրենսգիրքը: Սունակը նրան վերանշանակել էր մեկ շաբաթ անց, երբ ստանձնել էր վարչապետի պաշտոնը:

Պահպանողական կուսակցության՝ սոցցանցերում հրապարակված գրառման մեջ ասվում է, որ «Սունակի այսօրվա վերադասավորումներն ուժեղացնում են նրա թիմը կառավարությունում՝ ավելի պայծառ ապագայի համար երկարաժամկետ որոշումներ կայացնելու համար»:

Անցյալ շաբաթ Սուելլա Բարվերմանը  հոդված էր հրապարակել՝ մեղադրելով ոստիկանությանը «ֆավորիտներ խաղալու» մեջ՝ քննադատելով  ոստիկանության գործողությունները պաղեստինամետ երթի ժամանակ: Վարչապետը ստիպված է եղել քայլեր ձեռնարկել, երբ Բրավերմանին սկսել են մեղադրել ոստիկանության գործառնական անկախությունը և նրանց նկատմամբ հանրային վստահությունը խաթարելու համար:

Էմմա Չոբանյան