Ես վրեժխնդիր մարդ չեմ, բայց տեղի ունեցածը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Աստված կա. Արամ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
Հասարակություն
26.07.2018 | 22:33ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ «Մարտի 1-ի» գործով մեղադրանք առաջադրելու ՀՔԾ որոշմանը:
«Մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով, ինչով ժամանակին ինքը մեղադրում էր ինձ… Ես վրեժխնդիր մարդ չեմ, բայց տեղի ունեցածը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Աստված կա»,- գրել է նա: