Արաբական պետությունների լիգան Գազայում «ամբողջական զինադադար» է պահանջում

Լուրեր

22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
Բոլորը

Արաբական պետությունների լիգան Գազայում «ամբողջական զինադադար» է պահանջում։ Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, գրում է CNN-ը։

«Մարդասիրական հրադադարը արաբական դիրքորոշման հիմքում չէ, քանի որ արաբական դիրքորոշումը պահանջում է ամբողջական զինադադար: Մարդասիրական զինադադարը գաղափար է, որի մասին որոշ մարդիկ խոսում են՝ փորձելով դիմակայել պատերազմի և Իսրայելի ագրեսիայի պատճառով վատթարացող հումանիտար իրավիճակին: Արաբական դիրքորոշումը հստակ հիմնված է կրակի անհապաղ դադարեցման վրա»,- ասվում է Արաբական լիգայի խոսնակ Հոսամ Զաքիի հայտարարության մեջ:

Նշվում է, որ կառույցի ԱԳ նախարարները Սաուդյան Արաբիայում կայանալիք արտակարգ արաբական գագաթնաժողովից առաջ նախապատրաստական հանդիպում են անցկացրել Էր Ռիադում՝ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ-Սաուդի գլխավորությամբ՝ քննարկելու «Գազայի վրա իսրայելական ագրեսիան դադարեցնելու ուղիները»։

Հաղորդվում է, որ «մեծ թվով» արաբական երկրների առաջնորդներ են մասնակցելու գագաթնաժողովին, արաբական երկրները «լավ ներկայացված կլինեն»։ Իր մասնակցությունը հաստատել է նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը X-ում գրառման միջոցով։

Էմմա Չոբանյան