Ազատ ելումուտ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում․ ահազանգի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերս Factor.am- ն ահազանգ ստացավ, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենեդանացման բաժանմունքում բարձիթողի վիճակ է: Մեզ դիմած քաղաքացիները տրամադրեցին տեսագրություն, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ազատ ելումուտ արել նշված բաժանմունքում: Թե որքան ժամանակ է այս անվերահսկելի իրավիճակը շարունակվել, հայտնի չէ, սակայն, քաղաքացիներին հաջողվել է ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ մուտք գործել առանց որևէ խոչընդոտի: Ստացվում է, որ վերակենդանացման բաժանմունքի առջև գոյացած հերթին սպասողները, հարմար պահն օգտագործելով, կարող են առանց արտահագուստի ներս մտնել՝ դրսից բերելով պոտենցիալ վարակի հարուցիչներ:

Իրավիճակի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից։ Վերակենդանացման բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Տիգրանյանը նշեց, որ պատահական մարդիկ իրավունք չունեն ներս մտնել, սակայն հարազատների մուտքը արգելել չեն կարող։ «Քանի որ մերը նաև շտապ օգնության բաժանմունք է, դրա համար չենք կարողանում խիստ վերահսկողություն սահմանել»,- պարզաբանեց նա։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի փոխտնօրեն Ռոբերտ Ավագյանն էլ հրաժարվեց խոսել տեսախցիկի առաջ, բայց անկեղծացավ, որ այս անվերահսկելի իրավիճակը մեր մենտալիտետի խնդիրն է․ «Հատկապես հիմա անհնար է հային որևէ բան արգելել։ Երբեմն մուտքի մոտ այնպիսի բանակ է հավաքվում, որ անհնար է դիմադրել»։ Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք- Նուբարյանի խոսքով՝ քաղաքացիներից բողոքներ հաճախ են լինում: Ցանկացած նման դեպք պետք է հանգամանորեն ուսունասիրել:

«Եթե լինում են առանձին քաղաքացիների դժգոհություններ, նախարարությունը անպայման ուսումնասիրություն է տանում դեպքի վերաբերյալ, և, եթե տեսնում ենք, որ որոշակի թերացումներ ու խախտումներ են եղել, ապա մենք հրահանգում ենք բուժկենտրոններին շտկել և միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման երևույթները այլևս չկրկնվեն»,- ասաց նա։ Մեր զրուցակիցը նշեց, որ վերակենդանացման բաժանմունք մտնել չի արգելվում և հարազատների տեսակցությունը թուլատրվում է միայն այն դեպքում, եթե հիվանդի վիճակը թույլ է տալիս: Սակայն դա չի նշանակում, որ պատահական մարդիկ կարող են, և իրավունք ունեն ներս մտնել այդ տարածք:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Մնացականյան