«Արցախն իմ Աշոտի անունն ունի»․ ընտանիքի հորը կորցնելուց հետո կորցրեցին հայրենիքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020-ի սեպտեմբերի 26-ին Աշոտ Դալլաքյանն ընտանիքի հետ էր, երեխաների հետ ժամանակ էր անցկացնում, ապագայի ծրագրեր կազմում։ Բոլոր պլանները հօդս ցնդեցին հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, երբ լսեցին, որ պատերազմ է սկսվել։

Արցախի Հանրապետության ոստիկանության ենթասպա Աշոտ Դալլաքյանը հայտարարում է՝ եթե 18 տարեկաններն են պահում սահմանը, ինքը մեկ վայրկյան ավելի տանը մնալ չի կարող։

«Աշոտը շատ ապրեցնող մարդ էր, նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում այնպես էր անում, որ շրջապատն ուրախ լիներ։ Նա երգելով գնաց պատերազմ, ասաց՝ կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս՝ աստծուն, ու գնաց․․․»,- Factor TV-ի հետ զրույցում պատմում է 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Դալլաքյանի կինը՝ Արինա Հայրապետյանը։

Հոկտեմբերի 15-ի չարաբաստիկ գիշերը թշնամին օդային հարված է հասցնում Հադրութի «Թութակ» կոչվող տեղանքին։ Աշոտը և ծառայակից ընկերներից 8-ը զոհվում են։

Աշոտի կնոջ ու երեխաների համար թանկ է Արիության մեդալը, որն Աշոտը ստացել է հետմահու։ Կարոտը փորձում են առնել ընտանեկան ալբոմը թերթելով։ Աշոտի ընտանիքի համար ամուսնու, հոր կորուստը մի, Արցախի կորուստը՝ մեկ այլ դառը փորձություն էր։ Մինչև վերջին պահն էլ հավատացել են, որ դեռ կարող են մնալ Արցախում, մինչև որ դա փաստացի դարձել է անհնար։ Օրեր շարունակ նկուղում ապրելուց հետո ստիպված էին բռնել տեղահանության ճամփան։

Արինան երեխաների հետ երեք օր անցկացրել է ճանապարհին։ Ասում է՝ եթե այն չբացվեր, պատրաստ էին նույնիսկ ոտքով կտրել-անցնել Հակարիի կամուրջը։ Հիմա ընտանիքը բնակություն է հաստատել Ջրվեժում։

Մասնագիտությամբ մանկավարժ Արինան դիմել է նախակրթարաններ ու դպրոցներ՝ աշխատանք գտնելու համար։ Ասում է՝ չնայած բոլոր դժվարություններին՝ երեխաները ոչ մի օր բաց չեն թողել դասերը։ Արինան շատ մտերիմներ ունի արտերկրում, բայց ցանկանում է մնալ հայրենիքում, Արցախն էլ մտովի բաց չի թողել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան