Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է երաշխավորի դեր ստանձնել Գազայում ճգնաժամի կարգավորման համար

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Տաշքենդում անցկացվող Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Գազայի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը և լուծում գտնելու համար ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրներ։

Էրդողանը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները դադարեցնելը կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, և որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է ձգտի գալիք արտահերթ գագաթնաժողովում արդար լուծման հասնել։

Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է լուծել խնդիրը՝ որպես երաշխավոր պատասխանատվություն ստանձնելով, նաև հայտարարել, որ իսլամական աշխարհը պետք է միասնական դիրքորոշում ընդունի և մեծացնի ճնշումն Իսրայելի վրա։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Իրանի նախագահը հանդիպել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Էմմա Չոբանյան