ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի կունենա «Վիմագրական մշակույթ. ժայռապատկերներից մինչև մեր օրեր» խորագրով միջազգային գիտաժողովը

Լուրեր

05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.04.2026 | 11:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
05.04.2026 | 10:47
Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է․ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը
05.04.2026 | 10:35
Մահացել է Զորի Բալայանը
04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սույն թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կմեկնարկի «Վիմագրական մշակույթ. ժայռապատկերներից մինչև մեր օրեր» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյակին․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Գիտաժողովի նպատակն է վիմագրական ավանդույթի հիմքով ներկայացնել գրի ընկալումը մարդկային մտածողության և մշակութային համապատկերում՝ կարևորելով քարեղեն վավերագրերի աղբյուրագիտական արժեքը:

Գիտաժողովի ընթացքում Հայաստանի և արտերկրի անվանի գիտնականները կներկայացնեն ավելի քան երկու տասնյակ գիտական զեկուցումներ՝ նվիրված ժայռապատկերագրությանը, նախամաշտոցյան վիմագրությանը, հայ վիմագրությանը, վիմագրական լեզվաբանությանը, նորահայտ վիմագրերին, այլալեզու վիմագրությանը, ոչ պաշտոնական վիմագրության և պահպանության խնդիրներին։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 11-ին՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։