Էրդողանը հայտարարել է, թե «Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը կհեշտացնի խաղաղության գործընթացը»

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Ուզբեկստանում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ունեցած ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է նաև Արցախին և Հայաստանին։ Նա նշել է, որ «պետք է համախմբեն իրենց շարքերը՝ Ղարաբաղից մինչև Աֆղանստան ընդհանուր աշխարհագրության առջև ծառացած մարտահրավերների համար», հաղորդում է TRT Haber-ը։

Էրդողանը հայտարարել է, թե «Ղարաբաղի օկուպացիայի ավարտով»՝ Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի և  էթնիկ զտման արդյունքում, իբր, մեկ քայլ ավելի մոտ են տարածաշրջանում մշտական խաղաղությանը։

«Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը կհեշտացնի այս գործընթացը։ Ռազմավարական նշանակություն ունի նաև Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային գծերի հնարավորինս արագ ստեղծումը»,- ասել է Էրդողանը։

Նշենք, որ օրերս Աստանայում Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում Էրդողանը հանդես էր եկել նմանատիպ ելույթով՝ դարձյալ Հայաստանին իրականության հետ աղերս չունեցող պահանջներ ներկայացնելով։

Էմմա Չոբանյան