Զելենսկին նշել է խաղաղ բանակցությունների պայմանները

Լուրեր

07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ բաց է այլ երկրների խաղաղ նախաձեռնությունների համար, սակայն մերժել է Ռուսաստանի Դաշնության հետ փոխզիջումների գնալու հնարավորությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ինչո՞ւ եք կարծում, որ պատերազմող երկիրը, որը հարձակման է ենթարկվել, պետք է պատրաստ լինի փոխզիջման։ Ռուս զինվորները պետք է գնան իրենց հողը, նրանք պետք է հեռանան։ Սա պատերազմը դադարեցնելու իրական միջոց է»,- հայտարարել է նա Նյու Յորքում Reuters NEXT համաժողովում տեսակապով ելույթի ժամանակ։

«Եթե մեր տարածքները դառնան փոխզիջումային, ապա դուք պետք է հասկանաք, թե ինչ կլինի այլ տարածաշրջաններում, այլ մայրցամաքներում: Այսուհետ այլ երկրների տարածքներն ամենուր սպառնալիքի տակ կլինեն»,- հավելել է Զելենսկին։

Նա նշել է, որ Ուկրաինան «պատրաստ է լսել ցանկացած ձայն, եթե դրանք ռուսական չեն», և ենթադրում է ռուսական զորքերի դուրսբերում ուկրաինական տարածքներից։ Մասնավորապես, Կիևում պատրաստ են լսել Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, աֆրիկյան երկրների առաջարկները։

«Մենք ասում ենք, որ կարող ենք կիսել ձեր գաղափարները, դա նորմալ է: Միայն մեր 10 կետերը (ուկրաինական խաղաղության բանաձևի) դոգմա չեն, բայց բոլոր առաջարկները պետք է հիմնված լինեն մեկ գաղափարի վրա, այլապես մենք երբեք լուծում չենք գտնի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։