ԱՄՆ-ն Իրանին ուղիղ կապով հայտնել է, որ չի ձգտում տարածաշրջանում էսկալացիայի․ CNN

Լուրեր

07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը «լրացուցիչ ջանքեր է գործադրել՝ Իրանին ուղիղ հայտնելու համար», որ Վաշինգտոնը չի ձգտում սրել հակամարտությունը Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյային։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պենտագոնը հայտարարել է Սիրիայում զենքի պահեստին ավիահարվածի մասին, որը, գերատեսչության տվյալներով, օգտագործել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ ԱՄՆ-ը հայտարարել է, որ դա պատասխան է տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա Իրանի կողմից աջակցվող խմբերի գրեթե ամենօրյա հարձակումներին:

«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող հակամարտության հետևանքով առաջացած լարվածության աճի լույսի ներքո մենք լրացուցիչ քայլեր ենք ձեռնարկել ուղիղ կապեր հաստատելու Իրանի, ինչպես նաև Իրաքում, Լիբանանում նրա փոխկապակցված խմբերի և մեր տարածաշրջանային գործընկերների հետ։ Մենք փորձում ենք փոխանցել, որ մեր գործողությունները չեն նշանակում մոտեցումների փոփոխություն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության հետ կապված, և մենք մտադիր չենք սրել տարածաշրջանային հակամարտությունը»,- ասել է աղբյուրը CNN-ին:

Պենտագոնի ներկայացուցիչը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ Patriot մարտկոցներ է տեղակայել Մերձավոր Արևելքում գտնվող իր բազաներ՝ ի պատասխան Իրաքում և Սիրիայում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների հարձակումներին:

Պենտագոնն ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ-ից Մերձավոր Արևելք Patriot համակարգերի տեղափոխման մասին, սակայն չի հրապարակել դրանց թիվը կամ նպատակակետը, նշում է CNN-ը։