2024 թ. պետական բյուջեն բոլոր ժամանակների ամենամեծ պետական բյուջեն է. Պապոյան

Լուրեր

15.01.2026 | 13:01
Կարո՞ղ եմ հրաժարականի դիմում ներկայացնել՝ որպես դատավոր. Դավիթ Հարությունյանը՝ ԲԴԽ-ին
15.01.2026 | 12:55
Արաղչին հայտարարել է, որ ցուցարարներին կախաղան հանելու ծրագիր չկա, իսկ Թրամփին կոչ արել՝ չկրկնել հունիսյան պատերազմի «սխալը»
15.01.2026 | 12:47
Անի Ամիրաղյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ
15.01.2026 | 12:36
Նոր պատվաստանյութեր ենք ներդրել վերջին տարիներին. Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 12:27
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
15.01.2026 | 12:18
Ռուսաստանը կենտրոնանում է Հայաստանի վրա․ 165 մլն դոլար կծախսվի արտերկրում փափուկ ուժի ընդլայնման վրա․ OC Media
15.01.2026 | 12:08
ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումն ու Հայաստանին փոխանցումը
15.01.2026 | 12:00
Բաքվի աղբյուրները՝ բոլոր հայ գերիներին ազատելու հավանականության մասին // Հրդեհ ոստիկանության շենքում․ ԼՈՒՐԵՐ
15.01.2026 | 11:57
Ադրբեջանի գերությունից վերադարձած հայերը Զինվորական քննչական գլխավոր վարչությունում են. ՈւՂԻՂ
15.01.2026 | 11:52
Թրամփը հայտարարել է, որ Իրանում մահապատիժները դադարեցվել են. իրավապաշտպանները հայտնում են ավելի քան 3400 զոհի մասին
15.01.2026 | 11:44
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.52%-ով և կազմել 4612.90 դոլար
15.01.2026 | 11:35
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել Իրանից Ադրբեջանով չհեռանալ
15.01.2026 | 11:26
«Չեմ հավատում, որ այս ամենն իրական է»․ Վիգեն Էուլջեքչյանի կինը չկարողացավ զսպել հուզմունքն օդանավակայանում
15.01.2026 | 11:22
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին է ձգձգում Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը, ոչ թե Պուտինը
15.01.2026 | 11:16
Զինվորի մահվան դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել. ՔԿ-ն չի մանրամասնում՝ սպանության, թե ինքնասպանության հոդվածով
Բոլորը

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակով եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 676 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով մուտքերը կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ: ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 2 տրիլիոն 322 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը` 710 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի շուրջ 6.6 տոկոսը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 8-ի արտահերթ նիստում` ամփոփելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախնական քննարկումները:

Ըստ նրա` ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի շուրջ 340 միլիարդ դրամ կամ ՀՆԱ 3.2 տոկոսը, որի հետեւանքով պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թվականի վերջում կկազմի 48.4 տոկոս: Այսպիսի մակարդակում պարտքի պահպանումը հնարավորություն կտա պահպանել ՀՀ կառավարության վարկանիշի դրական միտումները, ստեղծել լրացուցիչ կայունության պաշար ապագա հնարավոր ռիսկերին դիմակայելու համար:

Նշվել է, որ 2024 թվականի պետական բյուջեի շրջանակում իրականացվող միջոցառումների հիմնական նպատակը լինելու է տնտեսության մրցունակության եւ արտադրողականության աճը: Եկող տարի ՀՀ կառավարությունը շարունակելու է թիրախավորել երկարատեւ բարձր տնտեսական աճի ապահովումը` տարեկան շուրջ 7 տոկոս մակարդակում:

ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ 2024 թվականին կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ, այդ թվում` առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդնում, ընտանեկան նպաստների համակարգի բարելավում, 3 եւ ավելի երեխա ունցող ընտանիքներին դրամական աջակցության ծավալների ավելացում, առողջապահությանն ու կրթությանն ուղղվող ծախսերի առաջանցիկ աճ:

2022 թվականին Հայաստանի տնտեսությունն ապահովել է բարձր տնտեսական աճ, ինչը շարունակվել է 2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում: Մասնավորապես, 2022 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 12.6 տոկոս, իսկ 2023 թվականի 1-ին կիսամյակում` 10.5 տոկոս:

2022 թվականի բարձր տնտեսական աճը եւ հարկաբյուջետային քաղաքականության ջանքերը թույլ են տվել ապահովելու ՀՆԱ համեմատությամբ պետական բյուջեի պակասուրդի եւ Կառավարության պարտքի նվազում, որը հիմքեր է ստեղծել 2022-2026 թվականների պարտքի բեռի նվազեցման ծրագրի թիրախների իրականացման համար:

Բյուջեի պակասուրդը կկազմի 3.2 մլրդ դրամ: «Բայց, հաշվի առնելով հավելյալ ծախսերի պահանջը եւ ակնկալվող ծրագրերը, մենք նախատեսել ենք, որ նախկինում Լեռնային Ղարաբաղին ուղղվող աջակցության ամբողջ գումարը` 144 միլիարդ դրամը, դեֆիցիտից կբարձրանա վերեւ եւ կհայտնվի մեր ծախսերի մեջ` որպես աջակցություն մեր հայրենակիցներին: Դրա արդյունքում մենք մյուս տարի կունենանք 4.6 տոկոս դեֆիցիտ»,- ասել է նախարարը:

Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազումը հիմնականում պայմանավորվել է ՀՀ դրամի արժեւորմամբ եւ ՀՆԱ իրական աճով: Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի 13.6 տոկոսային կետով նվազմանը 11 տոկոսային կետով նպաստել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեւորումը, 6.2 տոկոսային կետով` տնտեսական աճը, 1.8 տոկոսային կետով` իրական տոկոսադրույքի նվազումը, եւ 0.2 տոկոսային կետով` առաջնային պակասուրդը: Պետական բյուջեից զուտ վարկավորումը կազմել է ՀՆԱ-ի 1.7 տոկոսը:

«Կապիտալ ծախսերի 41 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին»,- ասել է Ֆինանսների նախարարը: Ըստ նրա` պաշտպանության ոլորտին հատկացնելու է 555 միլիարդ դրամ, ինչը 7 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին: Պաշտպանության ծախսերը համախառն ներքին արդյունքում կկազմեն 5.3 տոկոս:

Նշվել է նաեւ, որ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կկազմի 4,660 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.4 տոկոսը, իսկ 2024 թվականի տարեվերջին այն կկազմի 5,318 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 50.7 տոկոսը:

2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Կառավարության պարտքը կկազմի 5,082 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 48.4 տոկոսը եւ 2023 թվականի տարեվերջի համեմատությամբ ՀՆԱ-ի նկատմամբ կաճի 1.4 տոկոսային կետով: Կառավարության պարտքի սպասարկման ծախսերը (տոկոսավճարներ) կկազմեն ՀՆԱ-ի 3.1 տոկոսը:

«Կառավարությունն ամեն ինչ կանի` պահելով պարտքի մակարդակը 50 տոկոսից ցածր մակարդակում»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:

Նա կարեւոր է համարել սոցիալական ոլորտի համար նախատեսված 755 միլիարդ գումարի հատկացումը, որը ՀՆԱ-ում կազմում է 7.2 տոկոս:

Ըստ նախարարի` 2024 թվականին մեծ թափով կշարունակվեն դպրոցաշինության ծրագրերը:

Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է` արդյո՞ք ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները կշարունակեն ստանալ ամենամսյա 50 հազար դրամ օգնությունը, եթե դառնան կենսաթոշակի շահառու:

Ի պատասխան նշվել է, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նրանք կստանան նախատեսված այդ գումարները:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հետաքրքրվել է` ԼՂ-ի պետական ինստիտուտների պահպանման համար ֆինանսական միջոցներ արդյո՞ք նախատեսվել են:

Ի պատասխան` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է. «Լեռնային Ղարաբաղի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում եւ չի էլ լինելու»:

Իսկ Ֆինանսների նախարարը փաստել է, որ պետբյուջեում ավելացված գումարներն ուղղվելու են ԼՂ-ի բնակիչների թոշակների, կեցության եւ այլ սոցիալական խնդիրների լուծմանը:

Ի պատասխան Արթուր Խաչատրյանի բյուջետային ռիսկերի վերաբերյալ հարցին` Վահե Հովհաննիսյանը նշել է, որ բոլոր ռիսկերը գնահատված են, պահուստային ֆոնդում նախատեսվել են հստակ միջոցներ` ֆիսկալ խնդիրները չեզոքացնելու համար:

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը կարեւոր է համարել է 2024 թվականին Կառավարության ծրագրերն ամբողջությամբ եւ որակով իրականացնելը: Ըստ նրա` 2024 թվականը լինելու է կապիտալ ծախսերի որակով իրականացման տարի:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանն անդրադարձել է նախնական քննարկումների ժամանակ պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը փաստել է, որ բոլոր առումներով 2024 թվականի բյուջեն բոլոր ժամանակների ամենամեծ պետական բյուջեն է:

Նա հանգամանալի անդրադարձել եւ կարեւորել է աննախադեպ կապիտալ ծախսերի ավելացումը, ինչի իրականացումը տնտեսության զարգացման հիմնաքարն է:

Ըստ Գեւորգ Պապոյանի` 7 տոկոս տնտեսական աճն իրատեսական է: Դրան հասնելու համար նա շեշտադրել է կապիտալ ծախսերի իրականացման որակի բարձրացումն ու բարեփոխումների նորմայի կատարումը:

Նա շեշտադրել է արդյունքային ցուցանիշների կարեւորությունը եւ փաստել, որ գումարը պետք է դիտարկել որպես միջոց` հասնելու համար արդյունքային ցուցանիշների ապահովմանը:

Ըստ պատագամավորի` այսօր կատարված ներդրումներն ապահովելու են երկրի ապագա զարգացումը:

Նա անդրադարձել է սննդի արդյունաբերության խնդիրներին, կարեւորել ոլորտի գործարանների ժամանակակից չափանիշներին համապատասխան տեխնիկական վերազինումը, ինչը հնարավորություն է միջազգային շուկա դուրս գալու համար:

Գեւորգ Պապոյանն ընդգծել է նաեւ թափանցիկ գնումների գործընթացի կարեւորությունը:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկին` գնաճը համակողմանի կառավարելու համար: Կարեւոր է համարվել պետական ծախսերի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացումը:

Անդրադառնալով հարկային արտոնություններին` պատգամավորը նշել է. «Որոշակի ոլորտներում հարկային արտոնություններն արդարացված չեն»: Անհրաժեշտ է համարվել վերանայել այդ արտոնությունները:

Մանրամասն քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակին:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին ՀՀ պետական բյուջեում ԼՂ-ից բռնի տեղահանվածների թոշակների եւ նպաստների համար կավելացվի լրացուցիչ 30 միլիարդ դրամ:

Նշվել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ծախսերը ներառված չեն 2024 թվականի պետական բյուջեի նախագծում, քանի որ ՀՀ կառավարությունը բյուջեն հաստատել էր սեպտեմբերի վերջերին` մինչ տեղահանությունը:

«Այդ օրերին մենք ժամանակ չունեինք, որ նոր ծրագրեր նախագծեինք, քանի որ հստակ պատկեր չկար մարդկանց քանակի եւ իրավիճակի վերաբերյալ: Այդ պատճառով մենք որոշեցինք, որ բյուջեի 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ կներկայացնենք այդ հավելյալ ծախսերը: Որպես նախնական տեղեկություն` ասեմ, որ 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ թոշակների ու նպաստների ծախսերը կներառենք, որը մեր կենսաթոշակային ծախսերը կավելացնի մոտ 30 միլիարդ դրամով»,- ասել է Ֆինանսների նախարարը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ նոյեմբերի 9-ին ՀՀ կառավարությունում կհաստատեն «ՀՀ կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները, որն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորություն կտա ԼՂ-ից տեղահանվածների թոշակները վճարել այն չափով, որքան իրենք ստացել են ԼՂ-ում:

Բացի այդ, ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին իրականացնել նաեւ աշխատունակ տարիքի մարդկանց համար վերապատրաստումների եւ աշխատանքի տեղավորման ծրագրեր, ինչպես նաեւ բնակարանային ապահովության ծրագրեր:

Ըստ նրա` այս ամենը մշակման փուլում է գտնվում: Վահե Հովհաննիսյանը նշել է` եթե չհասցնեն մինչեւ բյուջեի ընդունումն իրականացնել նախատեսված ծրագրերը, ապա այդ գումարները կնախատեսեն պահուստային ֆոնդում, որտեղից էլ տարվա ընթացքում հատկացումներ կլինեն: