Իսրայելը կրակ է բացել Գազայում ԿԽՄԿ-ի հումանիտար ավտոշարասյան վրա․ Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերակցություն

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերակցությունը հայտարարել է, որ Իսրայելը պատասխանատու է երեքշաբթի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օգնության շարասյան վրա կրակի համար, գրում է CNN-ը։

«Այսօր Իսրայելի պաշտպանության բանակը թիրախավորել է ԿԽՄԿ-ի մարդասիրական շարասյունը Գազա քաղաքում»,- ասվում է ընկերակցության X-ի էջում գրառման մեջ:

ԿԽՄԿ-ն հայտնել էր, որ իր շարասյունը կրակի տակ է ընկել, սակայն մեղավորին չէր նշել։ Կարմիր խաչը նշում է, որ հարձակման արդյունքում երկու բեռնատար է վնասվել, իսկ վարորդը թեթև վնասվածքներ է ստացել:

CNN-ը դիմել է Իսրայելի պաշտպանության ուժերին, սակայն այստեղ չեն մեկնաբանել միջադեպը։

Իսրայելի պաշտպանության բանակը բազմիցս կոչ է արել խաղաղ բնակիչներին շարժվել Գազայից հարավ, քանի որ ուժեղացնում է իր հարձակումները ՀԱՄԱՍ-ի վրա Գազա քաղաքում և Գազայի հյուսիսում: Իսրայելը նշում է, որ ՀԱՄԱՍ-ը ներգրավված է նաև քաղաքացիական ենթակառուցվածքներում, և որ հարվածելու է ՀԱՄԱՍ-ին՝ «որտեղ անհրաժեշտ լինի»:

Էմմա Չոբանյան