Իսրայելի պաշտպանության բանակը կռվում է ՀԱՄԱՍ-ի դեմ Գազա քաղաքի կենտրոնում

Լուրեր

22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Իսրայելական զորքերը կռվում են ՀԱՄԱՍ-ի դեմ Գազա քաղաքի սրտում այն բանից հետո, երբ այն հարձակում է սկսել հյուսիսից և հարավից: Իսրայելի պաշտպանության ուժերը համակարգված գործողություններ են սկսել ցամաքում, օդում և ծովում, գրում է Euronews-ը։

Գլխավոր նպատակը ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումն է՝ ինչպես շարժման առաջնորդների, այնպես էլ նրա ռազմական ենթակառուցվածքի, ինչպես նաև պատանդների ազատ արձակումը։

Իսրայելի պաշտպանության բանակի կողմից հրապարակված կադրերում երևում է, որ տանկերը տեղակայված են քաղաքի ներսում, պատրաստվում են շարժվել դեպի կենտրոն՝ գրավելու Գազայի ամենամեծ քաղաքը:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է ռազմաբազա, որտեղ նա ողջունել է իսրայելական զորքերին՝ ասելով, որ նրանց պատասխանը հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակմանը ֆենոմենալ հաջող է եղել:

Իսրայելի նոր օդային հարձակումները Գազայի հարավում գտնվող Խան Յունիս, Ռաֆահ և Դեյր ալ-Բալահ քաղաքների վրա տասնյակ մարդկանց կյանք են խլել: Օդային հարվածները շարունակում են ոչնչացնել անկլավում ամբողջական քաղաքային թաղամասեր, ընդ որում՝ պաշարված տարածքի հարավային հատվածը նույնպես ռմբակոծվում է, չնայած Իսրայելի կողմից բնակչությանը հյուսիսից հարավ տարհանելու հրամանին:

Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհերի թիվը գերազանցել է 10,300-ը, որոնց երկու երրորդը կանայք և երեխաներ են:

Միաժամանակ, Գազայի հատվածին մարդասիրական օգնության հասանելիությունը մնում է անբավարար։