G7-ի երկրները վերահաստատել են Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, նաև «մարդասիրական դադարների» կոչ արել

Լուրեր

07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
Բոլորը

Ճապոնիայում ինտենսիվ բանակցություններից հետո առաջատար արդյունաբերական տերությունների՝ G7-ի արտաքին գործերի նախարարների ղեկավարները միասնական դիրքորոշում են հայտնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի վերաբերյալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Համատեղ հայտարարության մեջ նախարարները դատապարտել են ՀԱՄԱՍ-ին, պաշտպանել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը և կոչ արել «մարդասիրական դադար» անել՝ արագացնելու Գազայի հատվածում պաղեստինցի խաղաղ բնակիչներին օգնության տրամադրումը:

ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի և Իտալիայի արտաքին գործերի նախարարներն «ընդգծել են Իսրայելի իրավունքը՝ պաշտպանելու իրեն և իր ժողովրդին միջազգային իրավունքի համաձայն՝ ձգտելով կանխել ՀԱՄԱՍ-ի հարձակումներն Իսրայելի վրա»։ Նրանք նաև աջակցություն են հայտնել «մարդասիրական դադարներին՝ նպաստելու շտապ օգնությանը, քաղաքացիական անձանց տեղահանմանը և պատանդների ազատմանը»:

Հայտարարության մեջ կոչ է արվում Իրանին «ձեռնպահ մնալ ՀԱՄԱՍ-ին աջակցելուց և հետագա գործողություններից, որոնք ապակայունացնում են իրավիճակը Մերձավոր Արևելքում, ներառյալ աջակցությունը լիբանանյան «Հըզբոլլահ»-ին և այլ ոչ պետական դերակատարներին, նաև օգտագործել իր ազդեցությունն այդ խմբերի վրա՝ տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու համար»։

Փաստաթուղթը նաև դատապարտում է արևմտյան ափում «ծայրահեղական վերաբնակիչների կողմից բռնության աճը պաղեստինցիների նկատմամբ», ինչը, նախարարների կարծիքով, «անընդունելի է, խաթարում է անվտանգությունը Հորդանան գետի արևմտյան ափում և վտանգում կայուն խաղաղության հեռանկարները»: