Հայ գիտնականի գյուտը միջազգային ցուցահանդես-մրցույթում արժանացել է ոսկե սերտիֆիկատի

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Բետոնի պատրաստման նոր եղանակը նոր խոսք է շինարարության բնագավառում, որը հետաքրքիր և տնտեսապես շահավետ լուծումների հնարավորություն է ստեղծում շինարարների համար։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) (ՇԱՏԿ) ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդգես Գրիգորյանի այս գյուտը IFIA NV կարգավիճակ ունեցող գյուտարարների երրորդ միջազգային ցուցահանդես-մրցույթում արժանացել է ոսկե սերտիֆիկատի․ տեղեկացնում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից։

«Այս գյուտի էությունն առանց ավազի բետոնի պատրաստման եղանակն է, որի արդյունքում ստացվում է նոր տեսակի թեթև բետոն, որն ունի ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ հատկություններ։ Ըստ էության, բետոնախառնիչի թմբուկի պտտման ժամանակ խճի թույլ ծայրերը վեր են ածվում ավազի․ որքան երկար ժամանակ պտտվի թմբուկը, այդքան ավազը կավելանա՝ ի հաշիվ խճի մակերևույթի մաշեցման։ Պտտման ընթացքում առաջացած փոշեմասնիկները փակում են խճի մակերևույթի վրայի ծակոտիները՝ պահպանելով ներսի ծակոտիների բնականոն վիճակը: Այս տեսակի բետոնը օգտագործվում է մասնավորապես շենքի արտաքին պատերի կոնստրուկցիաներում»,-պարզաբանել է գյուտի հեղինակ Վարդգես Գրիգորյանը։

Հայ գիտնականի մտքի արգասիքը կիրառական կլինի ոչ միայն Հայասատանի, այլև աշխարհի շինարարների կողմից, քանի որ էներգիայի խնայողության հարցը գերխնդիր է դարձել անգամ զարգացած երկրներում։ Շինարարների գնահատմամբ՝ շենքերի ջերմամեկուսացման առաջնահերթ խնդրի լուծման համար այս բետոնի կիրառությունը բավականին արդյունավետ հնարավորություններ կստեղծի՝ կրճատելով ջերմային կորուստներ:

FIAI կողմից կազմակերպված IFIA NV կարգավիճակ ունեցող գյուտարարների երրորդ միջազգային գյուտերի և նորարարությունների մրցույթը կայացել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ առցանց եղանակով։

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում օրերս կայացած նույն միջազգային մրցույթում պարզ է դարձել, որ ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորի կողմից դեռևս 2000-ականներին ստեղծած «Երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստումը շաղախի մղման եղանակով» գյուտը, որը գործնականում կիրառվել է երկրաշարժի գոտում վնասված շենքերի վերականգման ու նաև երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստման համար, արժանացել է արծաթե մեդալի։

Հայաստանը՝ ի դեմս ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, 2023թ-ի գարնանը անդամակցել է IFIA-ին՝ որպես լիիրավ անդամ։ «IFIA-ի հայաստանյան ներկայացուցչությունն արդեն իսկ ստացել է մի շարք գիտական առաջարկներ, որոնք ուսումնասիրության փուլում են։ Ըստ ամենայնի՝ այս կազմակերպությունը կարող է դառնալ ամուր հարթակ հայաստանյան գիտական ներուժի զարգացման համար։

Գիտության զարգացումը և համալսարանում գիտահետազոտական աշխատանքների ակտիվացումը ՃՇՀԱՀ-ի ռազմավարական ուղղություններից մեկն է և գտնվում է համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանի ուշադրության կենտրոնում։ Այդ նպատակով անընդմեջ արդիականացվում են լաբորատոր սարքավորումները, ընդլայնվում են համագործակցությունները՝ նոր կապեր հաստատելով միջազգային գիտական մտքի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։