Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպառազինության բաժնի ղեկավարին ոչնչացնելու մասին

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի՝ Մոհսեն Աբու Զինի ոչնչացման մասին, որը ղեկավարում էր խմբավորման հետախուզության և սպառազինության բաժինը։ Զինվորականների տվյալներով՝ Աբու Զինը պատասխանատու էր զինամթերքի և հրթիռների արտադրության համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Առավոտյան ճեպազրույցում Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը նշել է, որ շարունակում են գործել Գազայի հատվածի խորքում՝ սպանելով ահաբեկիչներին և համակարգելով օդային հարվածները ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների դեմ:

Խմբավորման ներկայացուցիչները, սակայն, հայտարարել են, որ անցած գիշեր իսրայելական ավիացիան հարվածել է բնակելի շենքերին։ Պաղեստինյան Wafa գործակալությունը, հղում անելով Գազայի Առողջապահության նախարարությանը, հայտնում է, որ անցած գիշեր Գազա քաղաքում և անկլավի այլ հատվածներում տասնյակ խաղաղ բնակիչներ են սպանվել։

Իսրայելը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունները։

Էմմա Չոբանյան