ԱՆ պարզաբանումը` Լոռու Սարամեջ համայնքում արձանագրված աղիքային վարակների մասին

Լուրեր

13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
Բոլորը

Լոռու մարզի Սարամեջ համայնքից Սպիտակի բժշկական կենտրոն դիմած 4 բնակչի  մոտ արձանագրված աղիքային խնդիրների պատճառները պարզելու, ինչպես նաև տեղում վարակի աղբյուրի բացահայտման, համաճարակաբանական հետազոտությունների իրականացման նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի արագ արձագանքման խմբերը մեկնել են համայնք: Տեղում դիտարկվել են հիվանդության առաջացման թե՛ սննդային, և թե՛ ջրային գործոնները:

Հիվանդների տնային օջախներում իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ: Լաբորատոր հետազոտությունների համար նմուշառվել են հիվանդների կենսանմուշները: Նմուշներ են վերցվել նաև խմելու ջրի ջրամատակարարման համակարգից:

Բացի 4 հոսպիտալացված հիվանդից` բակային համայցերի արդյունքում  հայտնաբերվել է աղիքային գանգատներով ևս 8 հիվանդ, ովքեր հոսպիտալացվել են: Հիվանդները ներկայումս ստանում են համապատասխան բուժում, ունեն առողջացման դրական տեղաշարժ, այսօրվա դրությամբ նրանցից 3-ը դուրս է գրվել:  

Ըստ լաբորատոր տվյալների արդյունքների` հիվանդներից 7-ի մոտ հայտնաբերվել է շիգելա (հարուցչի ԴՆԹ), իսկ մեկի մոտ՝ նորովիրուս (հարուցչի ՌՆԹ): Խմելու ջրի նմուշներում հայտնաբերվել են շեղումներ (հետազոտությունները շարունակվում են):

Տեղում աշխատանքներ են իրականացվել համայնքի պատասխանատուների հետ, կազմակերպվել է ջրամատակարարման ցանցի վարակազերծում, ախտահանվել են հիվանդների տնային օջախները:

Բնակչության շրջանում իրականացվել է աղիքային վարակների կանխարգելման հարցերով խորհրդատվություն:

Աշխատանքները շարունակվում են: