ԱՄՆ Սենատն արգելափակել է առանց Ուկրաինային միաժամանակյա աջակցության՝ Իսրայելի համար օգնություն նախատեսող օրինագիծը

Լուրեր

22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
Բոլորը

ԱՄՆ Սենատը նախօրեին արգելափակել է 14,3 միլիարդ դոլար հատկացնելու օրինագիծը՝ ՀԱՄԱՍ կազմակերպության դեմ պայքարում Իսրայելին օգնելու համար՝ առանց Ուկրաինային միաժամանակյա աջակցություն տրամադրելու, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նոյեմբերի 2-ին այն ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից, որտեղ մեծամասնություն ունեն հանրապետականները, սակայն քվեարկությունը չէր անցել ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում, որտեղ առավելություն ունեն դեմոկրատները։

Եթե Սենատն ընդուներ օրինագիծը, ապա կփոխանցվեր նախագահ Ջո Բայդենի ստորագրությանը, սակայն Սպիտակ տունն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ նախագահը վետո կդնի և կհրաժարվի փաստաթուղթը ստորագրելուց։

Օրինագիծն առաջին անգամ Ներկայացուցիչների պալատի հանրապետականների կողմից ներկայացվել էր հոկտեմբերի 30-ին, այն առաջին խոշոր օրենսդրական նախաձեռնությունն է Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ Մայք Ջոնսոնի օրոք: Փաստաթուղթը ենթադրում էր օգնություն միայն Իսրայելին, որն արժանացել է սենատորների քննադատությանը։

Էմմա Չոբանյան