Բայդենը Նեթանյահուին խնդրել է Գազայի մարտերում դադարներ տալ

Լուրեր

07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատմել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ նոյեմբերի 6-ին իր հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նա խնդրել է դադարներ անել Գազայի հատվածում մարտերում, հայտնում է VOA-ն։

Սպիտակ տունն այդ հեռախոսազրույցից հետո հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ «երկու առաջնորդները քննարկել են մարտավարական դադարներ մտցնելու հնարավորությունը, որպեսզի խաղաղ բնակչությունը կարողանա ապահով կերպով լքել մարտական գործողությունների տարածքները, որպեսզի ապահովվի մարդասիրական օգնության մատակարարումը կարիքավորներին»։

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը երեքշաբթի օրը Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ զրույցում նաև ընդգծել է «Գազայի հատվածում խաղաղ բնակիչների կյանքի պաշտպանության և միջազգային մարդասիրական իրավունքի հարգման կարևորությունը»: