Բաքվի դատարանի կայացրած որոշումը հակասում է ցանկացած նորմի. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Բաքվի դատարանի կայացրած որոշումը հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը` անդրադառնալոով Վագիֆ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման դառապարտելու Բաքվի դատարանի կայացրած որոշմանը։

«Չնայած ցանկացած կեղծ մեղադրանքի բացահայտ մերժմանը, ԼՂ-ի 68-ամյա բնակիչը «դատապարտվել» է 15 տարվա ազատազրկման Բաքվում ավելի քան մեկ ամիս բեմադրված շոուից հետո: Մենք ընդգծում ենք, որ դա հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Խաչատրյանին ադրբեջանցիները հուլիսի 29-ին առևանգել էին Հակարիի կամրջից։ Տարեց արցախցուն անհիմն մեղադրանք էր առաջադրվել 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում, իբր, իրականացված ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության, պետական գույքի ոչնչացման և վնասման հատկանիշներով։

Ադրբեջանի իրավապահները Խաչատրյանին մի շարք ծանր հանցագործություններ են վերագրում, այդ թվում՝ «գյուղի վրա զինված հարձակում», որի հետևանքով, իբր, 25 ադրբեջանցի է սպանվել։ Շինծու մեղադրանքը հաստատելու համար Բաքուն 59 անձի տուժող է ճանաչել, այնինչ դատավարության ամբողջ ընթացքում Խաչատրյանը հայտարարում էր, որ մեղավոր չէ։

68-ամյա Վագիֆ Խաչատրյանն այսօր Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման. պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Այսօր վերջին խոսքի ժամանակ Խաչատրյանը կրկին շեշտեց՝ ինքը որևէ կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ։