Իսրայելը պատրաստ է «փոքր դադարների»․ Նեթանյահու

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Իսրայելը պատրաստ է դիտարկել Գազայի հատվածում մարտերի ընթացքում «փոքր մարտավարական դադարների» հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ դադարներ կարող են արվել՝ հեշտացնելու հումանիտար օգնության առաքումը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից պատանդների ազատ արձակումը թույլ տալու համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Միևնույն ժամանակ, Իսրայելը մերժում է զինադադարը և չի ընդունում որևէ թուլացում, եթե ազատ չեն արձակվել բոլոր այն մարդիկ, ովքեր պատանդ են վերցվել և տարվել Գազայի հատված, որը ղեկավարվում է Իսրայելում, Եվրամիությունում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված ՀԱՄԱՍ խմբավորման կողմից:

Այս հայտարարությունները Նեթանյահուն արել է ամերիկյան ABC News հեռուստաալիքի եթերում, երբ նրան հարցրել են, թե ով է կառավարելու Գազայի հատվածը ռազմական գործողությունների ավարտից հետո։

«Կարծում եմ, որ Իսրայելը պետք է անորոշ ժամանակով ստանձնի անվտանգության ընդհանուր պատասխանատվությունը, քանի որ մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք չենք կրում նման պատասխանատվություն»,- հավելել է Նեթանյահուն։