Ինչ են քննարկել Բլինքենն ու Ֆիդանը 2,5 ժամ տևած հանդիպմանը

Լուրեր

07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
Բոլորը

Անկարայում ավարտվել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Ֆիդանը և Բլինքենը երկկողմ հանդիպումներ են անցկացրել նեղ և ընդլայնված կազմով։ Բանակցությունները տևել են շուրջ 2,5 ժամ։

Ֆիդանի և Բլինքենի բանակցություններից հետո հայտարարություններ չեն եղել։ Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը լքել է ԱԳՆ շենքը։

Թուրքական Անադոլու գործակալությունը, իր դիվանագիտական աղբյուրներին վկայակոչելով, հայտնել է, թե հանդիպմանը ինչ հարցեր են քննարկվել։ Նշվում է, որ Ֆիդանը Բլինքենի հետ զրույցում ընդգծել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի հարձակումները խաղաղ բնակչության վրա և տեղահանումը Գազայում, և որ անհապաղ պետք է հայտարարվի ամբողջական զինադադար։

Հանդիպման ընթացքում, որը ներառել է մտքերի փոխանակում Գազայի հատվածի վերաբերյալ, երկու կողմերն էլ հաստատել են, որ պայմանավորվել են ապահովել, որ խաղաղ բնակիչները չվնասվեն, և մարդասիրական օգնությունը տրամադրվի շարունակական ու անխափան:

«Թուրքիան և ԱՄՆ-ը համաձայն են Գազայում խաղաղ բնակչությանը վնաս չպատճառելու, մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության և երկու պետությունների լուծման հարցում: Այսօրվա հանդիպմանն ընդգծվել է, որ մենք միասին ենք երկու պետությունների խնդիրը լուծելու համար»,- ասել է գործակալության աղբյուրը։

Ֆիդանը նաև ասել է, որ Գազայում քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը և ենթակառուցվածքների ոչնչացումն անընդունելի են։

Հաղորդվում է, որ  հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Շվեդիայի անդամակցության շրջանակում ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը, երկկողմ ու տարածաշրջանային հարցեր։

Էմմա Չոբանյան