Կալավանի համերը. համայնքում ամփոփվել է ուտեստի ժառանգության պահպանությանն ուղղված ծրագիրը

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «ՀԱՄ Ա ՏԵՂ․ Կալավանի համերը» ծրագիրն ամփոփվել է: ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում տեղի է ունեցել միջոցառում, որի հիմնական շահառուները Կալավան և հարակից համայնքների բնակիչներն էին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ծրագրի իրականացման ընթացքում, նախապես կազմակերպված «Ինչպես գրանցել և պատմել ուտեստի ժառանգության մասին» ուսուցողական դասընթացից հետո, երիտասարդների և հետազոտողների շնորհիվ հավաքագրվել են գյուղի ուտեստային պատմություններն ու հիշողությունները։

Ազգագրական հետազոտության արդյունքում ընտրված առանցքային ուտեստները՝ խոխոբը, լոբով տոլման, խոզի մսով սալտիսոնը, փոխինդը, յուրահատուկ գաթան, արցախյան թերթերուկը, փախլավան, ժենգյալով հացը, ինչպես նաև Կալավանի հարուստ անտառներից հավաքված բույսերով ու պտուղներով գյուղի բնակիչների պատրաստած բազմազան ուտեստներն ու ըմպելիքները ներկայացնում էին Կալավանի մշակութային բազմազանությունը։

Ուտեստներն այս ծրագրում ուղղակի բաղադրատոմսեր չեն, այլ պատմություններ, որոնք պատմում են կալավանցիների մանկության, հայրենիքի ու հիշողությունների մասին։ Այդ հիշողությունները տարբեր են՝ մի դեպքում Կալավանը ստիպված ընտրած՝ 1988 թվականին Շամխորի, Կիրովաբադի, Սումգայիթի, Խանլարի և այլ շրջաններից տեղահանվածների, 2023 թ. Արցախից բռնի տեղահանության արդյունքում հաստատված ընտանիքների, մյուս դեպքում՝ Կալավանը կամավոր բնակության վայր ընտրած և այնտեղ հաստատվածների։

Միջոցառման ընթացքում բացվել է նաև լուսանկարիչ Արշակ Հարությունյանի լուսանկարների արխիվային ցուցահանդեսը։ Ծրագրի շրջանակում լուսանկարները ներկայացնելուց հետո այն կմնա համայնքում՝ որպես յուրատեսակ մշակութային անկյուն՝ նպաստելով կայուն զարգացման գաղափարներին ու համայնքային զարգացմանը։

Միջոցառման հիմնական նպատակն էր կազմակերպել տեղաբնակ երիտասարդների ուսուցումը տեղական ավանդույթների ճանաչման և հավաքագրման ուղղությամբ՝ նույնականացնելու և շտեմարանավորելու հմտությունների ձեռք բերումը, որն ուղղակիորեն կապվում է մշակութային ժառանգության պահպանության հետ և նպաստում մշակութահեն գաղափարների տարածմանը։

Ծրագիրը կամփոփվի ևս մի կարևոր նախաձեռնությամբ՝ «Կալավանի համերը» էլեկտրոնային գրքի հրատարակությամբ: