Էրդողանը Մերկելի հետ խոսել է Գյուլենի և քրդերի մասին
Քաղաքականություն
07.07.2017 | 11:40Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի Համբուրգ քաղաքում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Ինչպես հաղորդում է թուրքական haberler.com կայքը՝ Էրդողանը Մերկելի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման՝ Գերմանիայում գտնվող անդամների հարցը, ինչպես նաև զրուցել Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլ Գյուլենի մասին: