Ջուզեպպե Վերդիի դրամատիկ «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարումները կհնչեն Երևանում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իտալացի ականավոր կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերան, որը Հայաստանում հազվադեպ է հնչում, համերգային կատարումներով կներկայացվի Երևանում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Երեկոն, որը կազմակերպվում է Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, տեղի կունենա նոյեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ համերգին գլխավոր դերերով հանդես կգան հրավիրյալ անվանի օպերային մեներգիչներ Մարսելո Պուենտեն (տենոր), Բոգդան Բաչուն (բարիտոն), Եվգենիա Մուրավյովան (սոպրանո), Յուլիա Մեննիբաևան (մեցցո-սոպրանո), Оլգա Պուդովան (սոպրանո): Դերակատարներից են Աշոտ Ղանթարջյանը (բաս), Հովհաննես Ներսեսյանը (բաս), Հայկ Տիգրանյանը (բաս), Արամո Մամիկոնյանը (տենոր), Ալեն Մանուկյանը (տենոր):

Բոգդան Բաչու.png (577 KB)

Եվգենիա Մուրավյովա.png (1.26 MB)

Մարսելո Պուենտե.png (1.48 MB)

Օպերայի կատարմանը մասնակցում են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան):

Նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Մոսկվայի Բոլշոյ թատրոնում բազմիցս ղեկավարել է օպերան, որը բեմադրել է հայտնի օպերային ռեժիսոր Դավիթ Լիվերմուրը: Նա մեծ փափագով սպասում է օպերան հայրենիքում ներկայացնելուն: Թոփչյանը Բոլշոյ թատրոնում պարբերաբար ղեկավարում է նաև Պուչինիի «Տոսկա» և Վերդիի «Լուիզա Միլլեր» օպերաները:

Էդուարդ Թոփչյան.png (721 KB)

Վառ մեղեդիներով հարուստ, դրամատիկ ու հոգեբանական ճշմարտացիությամբ աչքի ընկնող «Պարահանդես-դիմակահանդես» օպերան Վերդիի ժառանգության գագաթնակետերից է:

Հոգեբանական կոնֆլիկտները, զգացմունքների պայքարն Ամելիայի, Ռենատոյի և Ռիկարդոյի միջև արտահայտված են շեքսպիրյան ոգու հզորությամբ: Գործողությունները լի են սուր հակադրություններով. մռայլ տեսարաններին փոխարինում են ուրախ տեսարանները, իսկ դրամատիկ հանգուցալուծումը՝ կոմս Ռիկարդոյի սպանությունը, տեղի է ունենում պարահանդեսի ֆոնին: Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1859 թվականի փետրվարի 17-ին Հռոմի «Ապոլո» թատրոնում: