Թուրքիայի դատական համակարգում կոռուպցիան մեծ չափերի է հասել. Էրդողանին հատուկ զեկույց է ներկայացվել

Լուրեր

27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
27.11.2026 | 19:11
Թուրքիայում ընդդիմադիր Halk TV-ի գործի շրջանակում նոր ձերբակալվածներ կան
27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացվել երկրի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) զեկույցը դատական համակարգում կոռուպցիայի վերաբերյալ։ Դատական իշխանությունն արդեն քննադատության ենթարկվել է միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան խմբերի կողմից՝ գործադիր իշխանության հրահանգներին հետևելու համար նույնիսկ մինչ կոռուպցիոն մեղադրանքները, գրում է Turkish Minute-ը։

Թուրքիայում ավելի քան 4000 դատավորներ և դատախազներ աշխատանքից հեռացվել են 2016 թվականի հուլիսին ձախողված ռազմական հեղաշրջումից անմիջապես հետո՝ կապված Գյուլենի կրոնական շարժման հետ ենթադրյալ կապերի հետ, որին մեղադրում էին հեղաշրջման փորձը կազմակերպելու համար: Շարժումը հերքում է իր մասնակցությունը հեղաշրջմանը։

Ստամբուլի գլխավոր դատախազ Իսմայիլ Ուչարը նամակ է հղել Դատավորների և դատախազների խորհրդին (HSK)՝ բացահայտելով երկրի դատական համակարգում առկա կոռուպցիան: HSK-ի գլխավոր քարտուղարի գրասենյակ ուղարկված նամակում Ուչարը մանրամասնել է կաշառակերության, նեպոտիզմի և դատական համակարգի այլ խախտումների մասին մեղադրանքները: Նամակում նաև մեղադրանքներ են ներկայացվել Ստամբուլի դատական հանձնաժողովի նախագահ Բեքիր Ալթունին։

Հաղորդվում է, որ MİT-ի այս զեկույցը քննում է դատավորներին և դատախազներին, որոնք վերջին վեց տարիների ընթացքում կասկածելի որոշումներ են կայացրել, մասնավորապես՝ Ստամբուլում և Անկարայում: Զեկույցը բացահայտում է փաստաբանների, դատավորների և դատախազների միջև կապերը՝ կենտրոնանալով հարյուրավոր գործերի վրա: Այն նաև բացահայտում է դատավորներին և դատախազներին, որոնք գրավի և կալանավորման մասին կասկածելի որոշումներ են կայացրել, հաճախ՝ փողի դիմաց:

Զեկույցը հրապարակվում է այն ժամանակ, երբ դատական համակարգում կոռուպցիայի մասին մեղադրանքները հասել են առավելագույնին, ինչն էլ դրդել է MİT-ին քայլեր ձեռնարկել:

Լրատվամիջոցները հայտնում են, որ Էրդողանն արդեն հանդիպումներ է ունեցել MİT-ի պաշտոնյաների հետ՝ քննարկելու արդյունքները։

Նշվում է, որ զեկույցը կարող է հանգեցնել դատական համակարգում զգալի փոփոխությունների, այդ թվում՝ հնարավոր վերանշանակումների։

Էմմա Չոբանյան