Քննչական կոմիտեի նախագահը նախարարին առաջարկել է ուսումնասիրել նպաստառուների հաշվառման ցուցակների կազմավորման, գումարների հատկացման գործընթացը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին՝ նպաստառուների հաշվառման ցուցակների կազմավորման, ինչպես նաև նշված ցուցակների հաստատման ու գումարների հատկացման գործընթացն ուսումնասիրելու համար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, գրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ.Վ.Թանդիլյանին

Հարգելի´ տիկին Թանդիլյան,

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում գտնվող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները և գործակալության պետը, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով «Հայփոստ» ՓԲ ընկերության Ստեփանավան քաղաքի և հարակից տարածքներն սպասարկող փոստային բաժանմունքների ավագ օպերատորների, օպերատորների և փոստատարների հետ, պետության կողմից անապահով ընտանիքներին հատկացվող նպաստի գումարներից հափշտակություն կատարելու նպատակով 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիսը, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառելով, մի շարք քաղաքացիների ապօրինի ձևակերպել են որպես ընտանեկան նպաստառուներ ու ընդգրկել վճարման ցուցակներում, իսկ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնում ցուցակները հաստատվելուց հետո «Հայփոստ» ՓԲԸ-ից ստացած ցուցակներում նրանց անվան դիմաց մտացածին ստորագրություններ դնելով՝ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

Հաշվի առնելով վերոգրյալը և հնարավոր համարելով, որ նմանատիպ հափշտակություններ կարող են կատարված լինել այլ տարածքային գործակալություններում, ուստի խնդրում եմ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին ուսումնասիրել նպաստառուների հաշվառման ցուցակների կազմավորման, ինչպես նաև՝ նշված ցուցակների հաստատման ու գումարների հատկացման գործընթացը և հայտնաբերված խախտումների վերաբերյալ հայտնել ՀՀ քննչական կոմիտե»:

Նկատի ունենալով, որ Ստեփանավանի տարածքային սոցիալական աջակցության գործակալությունն ընդգրկված է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմում, հետևաբար՝ 2018թ. հուլիսի 25-ին նույնաբովանդակ գրություն ուղարկվել է նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին: