«PKK-ի զինյալներն օգտագործում են կանադական ինքնաձիգներ»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Կանադական «National Post», «Montreal» և  «Ottawa Citizen» պարբերականներում հրապարակվել է կանադացի սյունակագիր Դեվիդ Փուգլիեսի՝ «Ահաբեկիչների ձեռքում կանդական արտադրության զենք է հայտնվել» վերնագրով հոդվածը. փոխանցում է ermenihaber-ը:
 
Փուգլիեսը, ահաբեկիչներ ասելով, նկատի է ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) զինյալներին:
 
Ըստ հոդվածագրի՝ սույն թվականի ապրիլին թուրք ուժայինները Թուրքիայի Մարդին նահանգում քուրդ զինյալների դեմ գործողություններ իրականացնելիս առգրավել էին զենքեր, որոնց թվում եղել են նաև կանադական արտադրության «NEA-15» տիպի ինքնաձիգներ։ Նշվում է, որ  Թուրքիայի համապատասխան կառույցներն այդ մասին իրազեկել են Կանադային։
 
Սյունակագրի տեղեկություններով՝ այդ զենքն արտադրվում է Կանադայի Օնտարիո նահանգում «North Eastern Arms-NEA» ընկերության կողմից: Վերջինի ներկայացուցիչը հայտնել է, որ զենքի վաճառքն իրականացվել է Կանադայի դաշնային կառավարության թույլտվությամբ։ Հոդվածում նշվում է, որ կանադական ընկերությունը 2016թ. զենք է մատակարարել նաև Հյուսիսային Իրաքի քրդական ուժերին:
 
Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը թեմայի առնչությամբ մեկնաբանություն է վերցրել Կանադայում Թուրքիայի արտակարգ և լիզոր դեսպան Սելչուկ Ունալից: Վերջինը հայտնել  է, որ հարցի շուրջ թուրքական կողմը քննարկումներ է անցկացնում կանադացի պաշտոնյաների հետ։
Իսկ Կանադայի արտգործնախարարության պաշտոնյաներից Ջոն Բեբքոքը հայտարարել է, որ գործի վերաբերյալ իրականացվում է հետաքննություն։