Մակրոնը՝ Պինոկիոյի դերում կամ ինչու է Ադրբեջանը մտահոգված Ֆրանսիայում մարդու իրավունքներով. BBC-ի անդրադարձը

Լուրեր

14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
Բոլորը

Ֆրանսիայում կա իսլամատյացություն, ռասիզմ և իմպերիալիզմ, ասում են Ադրբեջանում։ Հեռուստատեսությամբ հաղորդավարը ծաղրում է նախագահ Մակրոնին՝ մանկական երգչախմբի ուղեկցությամբ: Բաքվից լրագրողները մեկնում են Փարիզ՝ լուսաբանելու անկարգությունները։ Նախագահ Ալիևն իր մոտ է հավաքում մարդկանց նախկին ֆրանսիական գաղութներից, և նրանք խոսում են ճնշումների մասին։ Իսկ բազմաթիվ շարքային ադրբեջանցիներ չեն սիրում Ֆրանսիան։ Ինչո՞ւ այդպես եղավ։ BBC-ի ռուսական ծառայությունը փորձել է պարզել։

Հրապարակման մեջ նշվում է, որ անցած շաբաթավերջին Ադրբեջանում տեղի ունեցավ համաժողով՝ նվիրված ֆրանսիական գաղութատիրությանը և «նրա անդրծովյան տարածքներում մարդու իրավունքների ոտնահարմանը»։ Այնտեղ էին ազգային շարժումների ներկայացուցիչներ Ֆրանսիայի անդրծովյան շրջաններից՝ Նոր Կալեդոնիայից, Ֆրանսիական Պոլինեզիայից, Ֆրանսիական Գվիանայից և այլ վայրերից։

Գվիանայի ներկայացուցիչը նկարագրել է, թե ինչպես է Ֆրանսիան փորձում ձուլման ենթարկել իր բնակիչներին դպրոցներում ֆրանսերենով դասավանդելու միջոցով։ Այս առնչությամբ ադրբեջանական  իշխանամետ մամուլը գրում է, որ Ֆրանսիան ոչ միայն գաղութատիրական երկիր է, այլև փորձում է «իր շոշափուկները գցել» Հարավային Կովկասում։

Բանն այն է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին ղարաբաղյան հակամարտությունում, թեև ոչ այնքան ակտիվ, որքան Թուրքիան է աջակցում Ադրբեջանին։ Անկարան պաշտպանել է Ադրբեջանին և նրան զենք մատակարարել 2020 թվականի պատերազմում։ Միաժամանակ, Ֆրանսիայում նամակներ ու բանաձևեր ստորագրվեցին՝ ի պաշտպանություն հայության։ Իսկ երբ այս տարի Ադրբեջանը փաստացի արգելափակեց Ղարաբաղի հայերին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն անձամբ եկավ Ադրբեջանի հետ սահման՝ պահանջելով ճանապարհ բացել այնտեղ արգելափակված հայերի համար ֆրանսիական մարդասիրական օգնությամբ տասնյակ բեռնատարների համար։

Օքսֆորդի համալսարանի ադրբեջանցի քաղաքագետ Լեյլա Ալիևան ասում է, թե Ֆրանսիայի աջակցությունը հայերին, որը եղել է տարիներ շարունակ, հանգեցրեց Բաքվի նման արձագանքին։

«2020 թվականի պատերազմի ժամանակ Ֆրանսիան էր, որ առաջինն արձագանքեց Հայաստանի պաշտպանության դիրքերից»,- ասում է Ալիևան՝ Ֆրանսիայի դիրքորոշումն անվանելով «չկշռված և անհավասարակշիռ»։

Փորձագետներն այս դիրքորոշումը կապում են Ֆրանսիայում բազմաթիվ էթնիկ հայերի հետ:

Ֆրանսիան ունի ամենամեծ (ավելի քան 600 հազար) հայկական սփյուռքը Եվրոպայում։ 2020 թվականին Ղարաբաղում պատերազմի ժամանակ ֆրանսահայերը և նրանց համակրող մարդիկ ցույցեր են անցկացրել ամբողջ Ֆրանսիայում՝ պահանջելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը ճանաչված չի եղել անգամ Հայաստանի կողմից։

Հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, որ ի տարբերություն այլ երկրների՝ Ֆրանսիայում հայկական սփյուռքը հին է և վաղուց ինտեգրված է ֆրանսիական հասարակությանը, էլիտաներում, արվեստի և մշակույթի ոլորտներում շատ հայեր կան։

«Եվ հենց Ֆրանսիայում է, որ հայերը հաճախ համախմբված քվեարկում են Ղարաբաղի հարցում»,- նշում է նա։

Բայց, ընդհանուր առմամբ, ըստ քաղաքագետի, Ղարաբաղի համատեքստում իրավիճակը Ֆրանսիայում շատ ավելի բարդ է, քան շատերին թվում է Հարավային Կովկասում։

«Սփյուռքի և բուն Հայաստանի շահերը երբեմն տարբեր են, բացի այդ՝ Ադրբեջանն ունի նաև ազդեցության իր ձևաչափերը, օրինակ՝ նավթի մատակարարումները Ֆրանսիա։ Պատկերը բարդ է՝ Ֆրանսիան միջերկրածովյան երկիր է, աշխարհագրորեն գտնվում է այնպես, որ հաճախ խնդրահարույց հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, ունի նախկին գաղութներ արաբական աշխարհում, Կովկասին նայում է Մերձավոր Արևելքից, հետևաբար՝ Ֆրանսիան մի փոքր այլ տեսանկյուն ունի»,- կարծում է Իսկանդարյանը։

Ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամի հետազոտող, լրագրող Կիրիլ Կրիվոշեևը նշում է, որ երբեմն Ֆրանսիայում հայ ընտրողին հաճոյանալու փորձը Հայաստանին հակառակ արդյունք է բերում։

2020 թվականի պատերազմի ժամանակ Ֆրանսիայի Սենատը բանաձև ընդունեց, որով պահանջվում էր Ադրբեջանից դուրս բերել իր զորքերը Ղարաբաղի հարակից տարածքներից, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ էին Ղարաբաղյան առաջին պատերազմից (1992-1994 թթ.): Նման հայտարարությունն առաջացրել է ադրբեջանական հասարակության զայրույթը, քանի որ մինչ պատերազմը այդ տարածքների (Ղարաբաղի շրջակայքի) հիմնական բնակչությունն ադրբեջանցիներն էին։ Նախագահ Ալիևը, ի պատասխան բանաձևի, Ֆրանսիային կոչ էր արել «հայերին հանձնել Մարսելը»։

Կրիվոշեևի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միայն վատթարացրեց իրավիճակը տարածաշրջանում, երբ 2020 թվականի պատերազմի ամենաթեժ պահին «ամենախիստ հակաադրբեջանական հայտարարություններն արեց»։

Բացի այդ, ըստ փորձագետի, այդ պատերազմի ժամանակ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը չօգնեց բարելավելու Ղարաբաղի հայության վիճակը, քանի որ ոչ մի երկիր չճանաչեց ինքնահռչակ հանրապետության անկախությունը, այդ թվում՝ հենց Ֆրանսիան։

2022 թվականին Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն կողմ քվեարկեց մի բանաձևի, որը պահանջում էր ադրբեջանական զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ Իսկ վերջերս Ֆրանսիան հայտարարեց, որ զենք է մատակարարելու Հայաստանին։ Բաքվում կառավարության կողմից վերահսկվող մամուլը սա ընկալեց որպես բացահայտ թշնամական գործողություններ։

Առայժմ հայտնի է, որ Ֆրանսիան Հայաստանին ՀՕՊ համակարգեր է մատակարարելու։ Այսպիսով, Ֆրանսիան փորձում է օգնել Հայաստանին պաշտպանել իր տարածքը։

Կրիվոշեևի կարծիքով՝ այդ մատակարարումը չի կարող ազդել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա։ Փորձագետը նշում է, որ եթե մոտ ապագայում Ադրբեջանի ներխուժի Հայաստան, ապա Ֆրանսիան պարզապես ժամանակ չի ունենա որևէ բան մատակարարելու։

Միևնույն ժամանակ, շարքային ադրբեջանցիներին, ինչպես երկրի իշխանություններին, չի բավարարում 1994 թվականին ձևավորված հին ձևաչափը, որը հայտնի է որպես ԵԱՀԿ Մինսկի խումբ, որի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը։ Նախ՝ նրանք չեն սիրում Ֆրանսիային՝ այդ երկիրը համարելով հայամետ։

Կրիվոշեևը կարծում է, որ և՛ Մակրոնը, և՛ Ֆրանսիայի Սենատը փաստացի հիմք են տվել Ադրբեջանին դուրս բերել Ֆրանսիային բանակցություններից այն ժամանակ, երբ դեռևս գոյություն ուներ չճանաչված ԼՂՀ-ն [այն լուծարվեց սեպտեմբերին Ադրբեջանի ճնշման ներքո, գրեթե բոլոր հայերը լքեցին Ղարաբաղը]։

«Ես հասկանում եմ, որ դրանում մեղավորը սենատորներն են, որ դա չի օգնի, որ Արցախը չեն ճանաչի, իսկ եթե անգամ ճանաչեին, դա ոչ մի կերպ չէր օգնի»,- ասում է նա։- «Եվ բնականաբար, դա Ֆրանսիային դուրս մղեց բանակցային գործընթացից։ Սրա մեջ քաղաքական դրդապատճառ չեմ տեսնում, միգուցե, եղել են բարձր համոզմունքներ, բայց դրանք ինձ համար անհասկանալի են»։

Այսպիսով, Ֆրանսիան առայժմ մնում է «հայամետ» ադրբեջանցիների համար։

Տեղի առաջատար հաղորդավարներից մեկը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «հայամետ» է անվանում վիրուսային տեսահոլովակում՝ նրա անունը վանկարկելով «Բուրատինոյի արկածները» հին խորհրդային մանկական ֆիլմում հնչող երգում ծաղրական ձևով։

Իսկ նա, ով Բաքվում սովորում է մշտապես մոդայիկ ֆրանսերենը, երբեմն իր ծանոթներից կարող է կեսկատակ լսել. «Ճիշտ եք անում, դուք պետք է իմանաք թշնամու լեզուն»: