Էապես ավելացել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերի թիվը

Լուրեր

13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
Բոլորը

2018 թվականի առաջին կիսամյակում էապես ավելացել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերի թիվը, ինչի պայմաններում աճել է նաև ՔԿ քննիչների ծանրաբեռնվածությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում 2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գտնվել է 12622 քրեական գործ: Այս ցուցանիշը գերազանցում է վերջին 4 տարիների միևնույն ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնված քրեական գործերի քանակը: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի առաջին կիսամյակում քրեական գործերի քանակը կազմել է 10526:

ՔԿ վարույթում քրեական գործերի քանակի նման կտրուկ աճով պայմանավորված՝ ավելացել է նաև քննիչների ծանրաբեռնվածությունը: Մասնավորապես՝ 2018 թվականի առաջին կիսամյակում քննիչների միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 28 քրեական գործ՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի 23 քրեական գործի դիմաց։

Հանցավորության շարժընթացի վերլուծության արդյունքում պարզվել է, որ դիտարկվող ժամանակահատվածում՝ 2018 թվականի առաջին կիսամյակում, քննված գործերի ընդհանուր քանակում ավելացել են նաև կոռուպցիոն բնույթի հանցագործություններով վարույթները:

 
 

Մասնավորապես՝ ՔԿ վարույթում գտնվել է կոռուպցիոն բնույթի 551 քրեական գործ, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում՝ 332 քրեական գործ: