Ադրբեջանի հետ վիճարկման գիծը պիտի՛ պահել Արցախում․ որտեղ սահմանը դրվեց, վիճարկվելու է դա. Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հետ

–Factor TV-ի տեսախցիկն արձանագրել էր, որ Դուք ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքում էիք։ Ի՞նչ նպատակով եք գնում այնտեղ և ի՞նչ քննարկումներ կան։

-Իրականում, կարծում եմ, որ յուրաքանչյուրիս պարտավորությունն ու պարտականությունն է այս ճգնաժամային իրականությունում հասկանալ, թե ինչով կարող ենք օգնել ոչ միայն Արցախի մեր հայրենակիցներին, այլև թե յուրաքանչյուրս ինչ ներդրում կարող է ունենալ Արցախի պետականության և այն ինստիտուտների պահպանման հարցում, որոնք Արցախի մեր հայրենակիցների շահերի և նպատակների ձևակերպողն ու առաջ տանողն են: Կարճ ասած՝ այդ պետականության պահպանման: Հենց այս շրջանակում է եղել այդ հանդիպումը: Առաջին հերթին՝ ինչով մենք կարող ենք օգնել այդ գործընթացում, երկրորդ՝ ինչ օրակարգեր կան և արդյո՞ք հնարավոր է դրանք սպասարկել:

–Դուք նաև ստեղծել եք Արցախի պետականության պահպանման հանձնախումբ, ի՞նչ ու ինչպե՞ս է անելու այդ հանձնախումբը սահմանած նպատակին հասնելու համար:

-Բավականին լավ ու կարևոր հարց եք տալիս, որովհետև հենց այսօր մենք ունեցել ենք տեսաուղերձ, ի դեպ, Դուք ներկայացրիք որպես կուսակցության ղեկավար, բայց, իրականում, այլևս այս պրոցեսներում ես հանդես եմ գալիս որպես քաղաքական կամ հանրային գործիչ, և այս ֆորմատը, որ ներկայացրիք, Արցախի պետականության պահպանման հանձնախումբը, որևէ կուսակցական բնույթ չի կրում և չի էլ կարող ունենալ: Սրա առաջնային նպատակը, ինչպես արդեն իր անվանումն է ասում, Արցախի պետականության և առաջնային ինստիտուտների պահպանումն է, և ամենակարևորը՝ մեր հավակնությունների ամրագրումն Արցախի նկատմամբ: Սա է հիմնական նպատակը: Իսկ թե նպատակին մենք ինչ ճանապարհով պետք է հասնենք, սա միայն այս հանձնախմբի շրջանակներում չէ, որ պետք է որոշվի:

Այո՛, հստակ նպատակը դա է, մենք մոտավորապես պատկերացնում ենք՝ ինչ գործիքակազմով, ինչ ճանապարհով, բայց նաև մենք պետք է կարողանանք լսել Արցախի մեր գործընկերներին, այսինքն՝ Ազգային ժողովի նախագահին, պատգամավորներին, մեր հայրենակիցներին, որովհետև սա այլևս միայն արցախյան օրակարգ չէ կամ թեկուզ արցախյան օրակարգ է, բայց սա այլևս նաև համահայկական օրակարգ է: Այս բեկումնային փուլում շատ կարևոր է, որ բոլորը գիտակցեն, որ եթե փակվում է Արցախի էջը, ապա վստահ եղեք՝ շատ կարճ ժամանակ անց փակվելու է Հայաստանի Հանրապետության էջը: Փակվեց Հայաստանի Հանրապետության էջը, ինչպես տեղի է ունենում բոլոր այն ազգերի և ժողովուրդների հետ, որոնք զրկվում են պետականությունից, որոշ ժամանակ հետո փակվելու է հայկական գործոնի էջը որպես այդպիսին: Հետևաբար, մենք խնդիր ունենք, ինչպես արդեն նշեցի, այս ֆորմատի կամ ընդհանրապես պետականության պահպանման: Սա առանցքային խնդիր է, որում մենք պահպանում ենք մեր հավակնություններն Արցախի նկատմամբ:

Հանձնախմբի շրջանակներում մենք հրավիրել ենք ԱՀ նախագահին և ԱԺ պատգամավորներին փակ քննարկման, որովհետև, էլի եմ կրկնում, սա այլևս համահայկական խնդիր է, և Արցախի նախագահի, պատգամավորների ընդունած որոշումներն այլևս չեն ազդում միայն իրենց վրա կամ Արցախի մեր հայրենակիցների, սա ուղիղ ազդեցություն է ունենալու ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ընդհանրապես ամբողջ հայկական գործոնի վրա։ Սա որոշակի կամ հստակ նշանակություն է ունենալու ինչպես ներկայի, այնպես էլ, ամենակարևորը, ապագայի համար: Հետևաբար,

Այս ֆորմատի շրջանակում, անուններ չտալով՝ ասեմ, որ արձագանքել են բազմաթիվ մտավորականներ, հանրային ու հասարակական գործիչներ, որոնք ևս այս նպատակի շուրջ ունեն փոխհամաձայնություն, որ Արցախի էջը որևէ կերպ փակել չի կարելի, և դա ազգային անվտանգության սպառնալիք է, և հենց այս ֆորմատով մենք նախաձեռնել ենք հանդիպում Արցախի նախագահի և ԱԺ պատգամավորների հետ: Ուղերձը գնացել է, սպասենք, տեսնենք՝ ինչպես կկայանա հանդիպումը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Էդուարդ Պողոսյան