Շիրակի մարզում հետախուզման աշխատանքներում դեռևս թերացումներ են արձանագրվում. մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել

Լուրեր

11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունում 2017թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին աննախադեպ ծավալով ուսումնասիրվել էր 2000-2016թթ. քննությունից խուսափող անձանց հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության վիճակը, որի արդյունքներով ի հայտ բերվեցին և նախաքննության ու հետաքննության մարմինների ներկայացւոցիչների հետ քննարկվեցին ինչպես ոլորտի իրավակարգավորումների հետ կապված խնդիրները, այնպես էլ այն թերացումներն ու խախտումները, որոնք պայմանավորված էին իրավասու պաշտոնատար անձանց կողմից դրսևորված անբարեխիղճ, անհետևողական աշխատանքով:

 

Արդյունքներից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազության հատկապես տարածքային ստորաբաժանումներին հանձնարարել էր կոնկրետ մեխանիզմներով խստացնել հսկողությունը դատախազների վարույթում գտնվող քրեական գործերով փնտրվող անձաց հայտնաբերելու ուղղությամբ նախաքննության և օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից տարվող աշխատանքների նկատմամբ: Խնդիր էր դրվել յուրաքանչյուր կիսամյակ ձեռնարկել դատախազական ներգործության միջոցներ՝ քննությունից խուսափող բոլոր անձանց հայտնաբերմանն ուղղված աշխատանքներն ակտիվացնելու, արդյունավետությունը ստուգելու նպատակով:  

 

ՀՀ գլխավոր դատախազի և դատախազության կոլեգիայի կողմից դրված այս խիստ պահանջներից ելնելով՝ Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ կատարված աշխատանքների վիճակը, հետախուզվող անձանց վերաբերյալ կազմված համապատասխան հետախուզական գործերը:

 

2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Շիրակի մարզի տարածքում, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերի շրջանակում, հետախուզում հայտարարվել է 20 անձի նկատմամբ:

 

Այդ գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ չնայած պրակտիկայի նկատելի բարելավմանը, այնուամենայնիվ դեռևս շարունակական բնույթ են կրում անհրաժեշտ ընթացակարգերի ապահովման հետ կապված խախտումներն ու թերացումները:

 

Մասնավորապես, չնայած օպերատիվ-հետախուզություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցները կատարում են սահմանված ժամկետներում նախաքննական մարմնին հետախուզական գործ կազմելու մասին գրավոր կարգով տեղեկացնելու պարտականությունները, սակայն դրանցում հաճախ չեն ներկայացվում հետախուզվող անձին վերաբերող՝ հետախուզման գործընթացի արդյունավետության տեսանկյունից էական նշանակություն ունեցող, պարտադիր գրանցման ենթակա տվյալներ:

 

Քիչ չեն դեպքերը, երբ հետախուզման գործերում առկա է ընդամենը հետախուզվող անձի բնակության վայր այցելելու և հարազատի հետ հարցազրույց ունենալու վերաբերյալ ընդամենը մեկ արձանագրություն, այն էլ, որպես կանոն, կատարված հետախուզական գործ կազմելու վերաբերյալ որոշում կայացնելու հաջորդ օրը: դեռևս արձանագրվում են դեպքեր, երբ համապատասխան աշխատակիցների կողմից չեն իրականացվում հետախուզվողի գտնվելու վայրը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքով նախատեսված միջոցառումները:

 

Օրինակ հետախուզական մեկ գործի ուսումնասիրման ժամանակ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված  Սեկտ տվյալներից պարզվել է, որ չնայած հետախուզվող անձը ՀՀ սահմանը չի հատել, սակայն այդ պայմաններում Ոստիկանության համապատասխան աշխատակիցները գործուն և արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար:

 

Առանձին դեպքերում հետախուզական գործի փաստաթղթերում բացակայում է քրեական գործ հարուցելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը:  Որոշ դեպքերում ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ուղարկվող հետախուզական-վիճակագրական քարտերը լրացվում են բացթողումներով, ինչը խնդիրներ է ստեղծում հատկապես հետախուզական աշխատանքների նկատմամբ  հսկողություն իրականացնելու առումով:

 

Հատկանշական է, որ

 

 Ելնելով այս իրողություններից՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության     Շիրակի մարզային վարչության պետին՝ քայլեր ձեռնարկելու ինչպես նախաքննական մարմնի հետ համագործակցությամբ հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու, այնպես էլ հետախուզական գործերում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ:

 

Առաջիկայում գլխավոր դատախազությունում կքննարկվեն հետախուզվող անձանց հայտնաբերելու գործընթացի բարելավման ուղղությամբ ամբողջ հանրապետության կտրվածքով կատարված աշխատանքների արդյունքները: